Դուշան Տադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուշան Տադիչ
սերբ.՝ Душан Тадић
Տադիչը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դուշան Տադիչ
Ազգությունը սերբ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1988(1988-11-20)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Բաչկա Տոպոլա, Սերբիա
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 11
Պատանեկան կարիերա
20002-2006 Սերբիա Վոևոդինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2010 Սերբիա Վոևոդինա 107 (29)
2010-2012 Նիդերլանդներ Գրոնիգեն 72 (14)
2012-2014 Նիդերլանդներ Տվենտե 70 (29)
2014-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 108 (15)
Ազգային հավաքական
2008-ներկա Սերբիա Սերբիա 48 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9, 2017

Դուշան Տադիչ (սերբ.՝ Душан Тадић, նոյեմբերի 20, 1988(1988-11-20)[1][2], Bačka Topola, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։

Նա իր պատանեկան կարիերան անցկացրել է «Բաչկա Տոպոլա»-ի և «Վոեվոդինա» ֆուտբոլային ակումբների կազմում։ Հետագայում տեղափոխվել է նիդերլանդական «Գրոնիգեն», որի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան։ Այդ ամենից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տվենտե»։ Ի վերջո 2014 թվականին Դուշանը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։

Տադիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է մոտ 50 հանդիպման, իր դեբյուտը նշել է 2008 թվականին և հենց այդ թվականին էլ մասնակցել է Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վոևոդինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկան հասակում Դուշան Տադիչը միացել է «Վոևոդինա»-ին։ 2006 թվականին թիմի հետ նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Իր դեբյուտը նա նշել է Սերբիայի սուպերգավաթի խաղում։ Իր դեբյուտային մրցաշրջանում Տադիչը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ[3]։

Սերբիական թիմի կազմում Դուշանը անցկացրել է 4 մրցաշրջան։ Մասնակցել է 107 հանդիպման և դարձել է 29 գոլի հեղինակ։

«Գրոնիգեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ամռանը 1.23 միլիոն €-ի դիամց Դուշան Տադիչը տեղափոխվել է հոլանդական «Գրոնիգեն»[4]։ Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2010 թվականի օգոստոսի 8-ին՝ «Այաքս»-ի դեմ խաղում։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը և կատարել է գոլային փոխանցում, իսկ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։

2010 թվականի դեկտեմբերի 18-ին Տադիչը խփել է իր առաջին գոլը նիդերլանդական ակումբի կազմում՝ «Էքսելեսիոր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։ 2010-11 մրցաշրջանի ընթացքում Տադիչը մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 7 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Գոլային փոխանցումների ցուցանիշով նա այդ մրցաշրջանում գրավեց 3-րդ հորիզոնականը՝ Մեսութ Օզիլից և Լիոնել Մեսսիից հետո[5]։

«Տվենտե»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 10-ին Տադիչը տեղափոխվել է «Տվենտե»[6]։ Տրանսֆերն արժեցել է 7.7 միլիոն եվրո։ Նա իր առաջնախաղն անցկացրել է 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Դուշանը նաև դարձել է դուբլի հեղինակ այդ խաղում[7]։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 8-ին Դուշան Տադիչը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[8]։

Իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է օգոստոսի 17-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Նա 74-րդ րոպեին փոխարինել է Շեյն Լոնգին։ Անգլիական թիմի կազմում Տադիչը իր առաջին գոլը խփել է օգոստոսի 23-ին՝ «Արսենալ»-ի դեմ խաղում[9]։

Տադիչը 2015 թվականի 30-ին դարձել է դուբլի հեղինակ «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղում[10]։ Նա դարձել է գոլի հեղինակ նաև 2016 թվականի ապրիլի 23-ին կայացած «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում[11]։ Հաջորդ խաղում, որը տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Դուշան Տադիչը դարձել է գոլային փոխանցման հեղինակ[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի ազգային հավաքական Տադիչը առաջին անգամ հրավիրվել է 2008 թվականին՝ 19 տարեկան հասակում։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը Դուշան Տադիչը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ԱԱ 2014-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ուելսի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի Սուպերլիգայի փոխչեմպիոն - 2008-09
  • Լիգայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016-17

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրեդիվիզիի լավագույն ասիստենտ - 2010-11, 2013-14
  • Սերբիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «First Team Profiles: Dušan Tadić» (անգլերեն). Southampton F. C. 2015 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  4. Tadic: 'Ik ben blij met FC Groningen' Արխիվացված 2016-04-06 Wayback Machine, website FC Groningen (8 juni 2010)
  5. «Dušan Tadić treći asistent u Evropi». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Official: Dusan Tadic to leave Groningen for Twente». Goal.com. 2012 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. [1] Արխիվացված 31 Դեկտեմբեր 2013 Wayback Machine
  8. «Southampton sign Twente's Tadic». BBC Sport. 2014 թ․ հուլիսի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Arsenal 1–2 Southampton». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. Cryer, Andy (2015 թ․ օգոստոսի 30). «Southampton 3–0 Norwich». BBC Sport. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  11. Gheerbrant, James (2016 թ․ ապրիլի 23). «Aston Villa 2–4 Southampton». BBC Sport. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  12. Rudd, Lewis (2016 թ․ մայիսի 1). «Southampton's Dusan Tadic makes claim to be new Premier League assist king having provided three in win over Manchester City». Metro.co.uk. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  13. «Appearances of Dušan Tadić». eu-football.info. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուշան Տադիչ» հոդվածին։