Դորդոն (դեպարտամենտ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դորդոն (այլ կիրառումներ)
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Նոր Ակվիտանիա | ||||
Վարչկենտրոն | Պերիգյո | ||||
Ամենաբարձր կետ | Q26898492? | ||||
Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲413 730 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Խտություն | 45 | ||||
Տարածք | 9 060 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Շարանտ, Ծովափնյա Շարանտ, Կորեզ, Ժիրոնդ, Լո և Գարոն, Լո և Օտ-Վյեն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-24 | ||||
Անվանված է | Դորդոն | ||||
dordogne.fr | |||||
Դորդոն (ֆր.՝ Dordogne), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորդոնը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։
- Դորդոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 24։ Դորդոն դեպարտամենտի տարածքում են գտնվում նախամարդու թողած բազմաթիվ մշակութային արժեքներ։ Դրանցից ամենահայտնիներից մեկը Լասկո քարանձավում արված նկարներն են։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անունն ստացել է Դորդոն գետից։ Գտնվում է Լուար հարթավայրի և Պիրենեյների միջև։ Տարածքը 9 060 կմ² է։ Այս ցուցանիշով դեպարտամենտների շարքում գրավում է երրորդ տեղը։ Իր կազմում ունի 4 օկրուգ, 50 կանտոն և 557 համայնք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծաթիվ բնակչությունն ունեցել է 1851 թվականին՝ 505 789։ Հարյուր հիսուն տարվա կայուն անկումից հետո այդ թիվը 2000 թվականին դարձել է 400 հազար։ Դա պայմանավորված է տարածաշրջանի տնտեսության գյուղատնտեսական ուղղվածության և դեպի երկրի արդյունաբերական զարգացած շրջաններ բնակչության արտահոսքի հետ։ Այնուամենայնիվ, քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակում բնակչության նվազման տեմպերը դանդաղել են։ 2007 թ. տվյալներով բնակչությունը կազմել է 406 793 մարդ, որը դեպարտամենտների շարքում 58-րդ ցուցանիշն է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքները» ցանկի մեջ մտնող 157 քաղաքներից տասը գտնվում են Դորդոն դեպարտամենտի տարածքում։ Դրանք են՝
- Բելվե
- Բեյնակ-է-Կազնակ
- Կաստելնո-լա-Շապել
- Դոմ
- Լիմյոյ
- Մոնպազյե
- Լա-րոկ-Գաժակ
- Սեն-Աման-դը-Կոլի
- Սեն-Ժան-դը-Կոլ
- Սեն-Լեոն-սյուր-Վեզեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-05-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորդոն (դեպարտամենտ)» հոդվածին։ |
|