Դոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոմ
Dom of Mischabel.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Վարչատարածքային միավորՎալե
ԼեռնաշղթաՄիշաբել խումբ
Բարձրությունը ծովի մակարդակից4545 մետր
Հարաբերական
բարձրություն
1046 մետր

Դոմ (գերմ.՝ Dom des Mischabel, также գերմ.՝ Dom), ծովի մակերևույթից 4545 մետր բարձրություն ունեցող գագաթ։ Գտնվում է Փենինյան Ալպերում՝ Շվեյցարիայի Վալե կանտոնում։ Դոմն իր բարձրությամբ համարվում է Ալպերի երրորդ և Շվեյցարիայի երկրորդ գագաթը։ Նա կազմում է Միշաբել լեռնային զանգվածի մի մասը, որն ամբողջությամբ ընկած է Շվեյցարիայում։

Չնայած նրան, որ Dom բառը կապված է գերմաներեն «գմբեթ» բառի հետ, այն կարող է նշանակել նաև «տաճար»։ Գագաթն անվանվել է ի պատիվ Կենոն Բերչտոլդի, որը Սյոն տաճարից էր. նա եղել է առաջին մարդը, որն ուսումնասիրել է շրջակայքը[1]։

Նախկին «Mischabel» անունը գալիս է հին գերմանական բարբառային տերմինից, որ նշանակում է «երկժանի», քանի որ լեռնազանգվածների ամենաբարձր գագաթները միմյանց մոտ են գտնվում։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնազանգվածը, Siviez-Mischabel մակերևույթից սկսած, գրեթե ամբողջությամբ կազմված է գնեյսից։ Վերջինս համարվում է Briançonnais միկրոմայրցամաքի մի մասը և գտնվում է Պենինի մակերևույթի վրա։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմի արևմտյան կողմը

Դոմը լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, հարավում սկսվում է Շվարցբերգհորնի գագաթից՝ Իտալիայի հետ սահմանից, ալպյան հիմնական լեռնապարի հետ հատվում է և հասնում է մինչև հյուսիսում Դիստելհորն գագաթ (Շտալդեն քաղաքի մոտ)։

Լեռնաշղթայից արևմուտք ընկած է Մատերտալ լեռնահովիտը, իսկ դեպի արևելք՝ Զաստալ լեռնահովիտը։ Ռանդա և Զաս-Ֆե քաղաքները գտնվում են յուրաքանչյուրը 6 կմ հեռավորության վրա (համապատասխանաբար, դեպի արևմուտք և արևելք)։ Լեռնահովտի նկատմամբ հարաբերական բարձրությունը արևմուտքից (Ռանդա) 3150 մետր է, արևելյան կողմում (Զաս-Գրունդ)՝ 3000 մետր։ Մատերտալի կողմից գագաթի դիմաց կանգնած է գրեթե այդ նույն բարձրության Վայսհորն գագաթը (4506 մետր), մյուս կողմից՝ Վայսմիսը (4017 մետր)։ Դոմը Զաստալի ամենաբարձր գագաթն է, և Մոնտե Ռոզայից հետո երկրորդը՝ Մատերտալի համար։

Քանի որ Դոմն ընկած չէ հիմնական ալպյան լեռնաշղթայում, գետերը, որոնք հոսում են արևմտյան և արևելյան կողմերից, Մատեր-Ֆիսպ և Զասեր-Ֆիսպ գետերով լցվում են նույն Ռոն գետը։ Դոմը նման առանձնահատկությամբ ալպյան ամենաբարձր գագաթն է։

Կառուցվածքը բավականին բարդ է և կազմված է 5 գագաթներից և 4 կողմերից։ Առավել կարճ և անկարևոր գագաթը գտնվում է լեռան գագաթից հյուսիս-արևմուտք, ընդհանուր երկարություն կազմում է 230 մետր։ 2 հիմնական գագաթներն ընկած են հյուսիս-հյուսիս-արևմուտք և հարավ։ 2 էլ՝ հյուսիսայինը (դեպի Լենցշպիտց բարձունք գնացող) և հարավայինը (Տեշհորն, հետո Ալպհուբել և Ալալինհորն գնացող), ձևավորում են արևելյան կողմը, որի տակ է գտնվում է Ֆե սառցադաշտը (Fee Glacier): Վերջին 2 գագաթները՝ արևմտյանն ու հյուսիս-արևմտյանը, գնում են միմյանց նկատմամբ գրեթե զուգահեռ՝ հյուսիսում և արևմուտքում ձևավորելով 3 կողմերը։ Հյուսիս-արևմտյան գագաթի վրա ձևավորվել է Ֆեստիյոխ լեռնանցքը՝ արևմտյան մասում գտնվող Ֆեստի (Festi Glacier) և հյուսիսային կողմում գտնվող Հոհբերգ (Hohberg Glacier) սառցադաշտերի միջև մեծ թամբարդ։ Հարավ-արևմտյան կողմը ծածկված է Կինգ սառցադաշտով (King Glacier)[2] :

Ծագման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականի սեպտեմբերի 11-ին[3] առաջին վերելքը դեպի Դոմ (հյուսիս-արևմտյան գագաթով) կատարել է Ջ. Լ. Դեյվիսն իր միջնորդներ Յ. Ցումտաուգվալդի (Johann Zumtaugwald), Յ.Կրյոհիհգի (Johann Krönig) և Հ. Բրանչենի (Hieronymous Brantschen) հետ։

Արևմտյան գագաթով առաջին վերելքը տեղի է ունեցել 1878 թվականի սեպտմեբերի 4-ին Ե. Պ. Ջեկսոնի և Պ. Վ. Թոմասի կեղմից իրենց միջնորդներ Ա. Պոլինգերի, Յ. Տրուֆերի, Յ. Մ.Բիների, Յ. Իմբոդենի և Յ. Լենգենի հետ։ Մինչ գագաթը հասնելը նրանք արևմտյան կողմի անցագծով են գնացել։ Ամբողջությամբ արևմտյան գագաթ բարձրանալը կատարվել է ավելի ուշ՝ 1882 թվականին Պ. Գյուսֆելդի և իր միջնորդներ Ա. Բուրգեների և Բ. Վենետցի կողմից։ Դեպի արևմտյան կողմ ուղիղ վերելքը տեղի է ունեցել 1962 թվականին։

1000 մետր երկարությամբ արևելյան կողմը Յ. Պետրուսը, Ա. և Վ. Պուկլյամները և Լ. Նոտը անցել են 1875 թվականին։

Հարավային կողմն առաջին անգամ նվաճվել է 1906 թվականին Ջ. Ու. Յանգի և Ռ. Գ. Մեյջորի և նրանց միջնորդներ Յ. Կնուբելի և Գ. Լոհմաերի կողմից։

1917 թվականի հունիսի 18-ին Ա. Լունը և Յ. Կնուբելը հյուսիսային կողմում գտնվող Հոհբերգ սառցադաշտի վրա առաջին անգամ դահուկային վերելք են կատարել[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Helmut Dumler, Willi P. Burkhardt The High Mountains of the Alps. — London: Diadem Books, 1994. — С. 73. — 224 с. — ISBN 0898863783
  2. «Dom» (անգլերեն)։ mountwiki.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-04-01 
  3. Trevor Braham When the Alps Cast Their Spell. Mountaineers of the Alpine Golden Age. — Neil Wilson Publishing, 2013. — 539 с. — ISBN 1906476349
  4. Helmut Dumler, Willi P. Burkhardt Les 4000 des Alpes / Arthaud. — Paris: Catherine Métais-Buhrendt, 1993. — 226 с. — ISBN 2-7003-1305-4
  5. Daniel Anker, Caroline Fink, Marco Volken Dom & Täschhorn: Krone der Mischabel. — AS Verlag, 2012. — 173 с. — ISBN 3909111947

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]