Դորա Պեյաչևիչ
Դորա Պեյաչևիչ | |
---|---|
Բնօրինակ անուն | Dora Pejačević |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1885[1][2][3] Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | Հունգարիա և Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | մարտի 5, 1923[1][2][3] (37 տարեկան) Մյունխեն, Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահարուհի և դաշնակահարուհի |
Dora Pejačević Վիքիպահեստում |
Դորա Պեյաչևիչ (խորվ.՝ Dora Pejačević, 10 սեպտեմբերի, 1885, Բուդապեշտ - 5 մարտի, 1923, Մյունխեն), խորվաթ կոմպոզիտոր, կոմս Պեյաչևիչների ընտանիքի ներկայացուցիչ, որ խորվաթական հնագույն ազնվականական տոհմերից է։ Խորվաթիայի բան Տեոդոր Պեյաչևիչի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորա Պեյաչևիչը ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 10-ին Բուդապեշտում խորվաթ կոմս Տեոդոր Պեյաչևիչի և հունգարացի արիստոկրատուհի Լիլիա Վայ դե Վայայի ընտանիքում։ Նրա մայրն իմացել է դաշնամուր նվագել և դստեր հետ վաղ տարիքից զբաղվել է երաժշտությամբ։ 12 տարեկան հասակից Դորա Պեյաչևիչն սկսել է գրել երաժշտություն։ Պատանեկան տարիքում նա դասեր է առել իր ժամանակի նշանավոր երաժիշտների մոտ․ Զագրեբում նա ջութակ նվագել է սովորել Վացլավ Գումլի մոտ, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա և գործիքավորում է սովորել Չիրիլ Յունեկի ու Դրագուտին Կայզերի մոտ, Դրեզդենում կոմպոզիցիա է պարապել Պերսի Շերվուդի գլխավորությամբ, Մյունխենում նա դասեր է առել Վալտեր Կուրվուազյեի (կոմպոզիցիա) և Հենրի Պետրիի (ջութակ) մոտ։ Դորա Պեյաչևիչը ծանոթ է եղել իր ժամանակի նշանավոր մշակութային գործիչների հետ․ 1914 թվականից Դորա Պեյաչևիչը հատկապես մտերիմ ընկերական հարաբերություններ էր պահպանում գրող Կարլ Կրաուսի հետ. Պեյաչևը երաժշտություն է գրել նրա մի շարք բանաստեղծությունների համար, եղել է նրա ամսագրի հավատարիմ ընթերցողը, նրա ազդեցությամբ տարվել է ձախ հրապարակախոսությամբ՝ Ալեքսանդր Գերցենից մինչև Կարլ Կաուտսկի։ Կարլ Կրաուսը իր մի քանի բանաստեղծություններում գովերգել է Դորա Պեյաչևիչին։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո Դորա Պեյաչևիչը հեռացել է Նաշիցեում գտնվող իրենց տոհմական ամրոցը և զբաղվել վիրավորների խնամելու գործով։ 1921 թվականին ամուսնացել է Օտտոմար ֆոն Լումբեի հետ։ Երկու տարի անց՝ 1923 թվականի մարտի 5-ին, Դորա Պեյաչևիչը մահացել է Մյունխենում ծննդրաբերությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Թաղվել է Նաշիցեում՝ Պեյաչևիչների տոհմական ամրոցում։
Դորա Պեյաչևիչի կենսագրությանն է նվիրված հայտնի ռեժիսոր Զվոնիմիր Բերկովիչի «Կոմսուհի Դորա» (Kontesa Dora) ֆիլմը, որ նկարահանվել է 1993 թվականին[4]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորա Պեյաչևիչը համարում է խորվաթ խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Նա հեղինակել է 58 ստեղծագործություններ, որ գրված են հիմնականում ուշ ռոմանտիզմի ոճով։
Դորա Պեյաչևիչի ստեղծագործական ժառանգության ամենահայտնի գործը Սիմֆոնիա ֆա-դիեզ մինոր (1916-1917) երկն է, որ առաջին անգամ կատարվել է Դրեզդենում 1920 թվականի փետրվարի 10-ին (դիրիժոր՝ Էդվին Լիդներ). այն համարվում է առաջին ժամանակակից սիմֆոնիան խորվաթական երաժշտության մեջ։ Դորա Պեյաչևիչը գրել է նաև համերգ և համերգային ֆանտազիա դաշնամուրի և նվագախմբի համար, կամերիային անսամբլների շարք (դաշնամուրային կվինտետ, դաշնամուրային կվարտետ, դաշնամուրային տրիո, երկու լարային կվարտետներ), երկու ջութակային և մեկ թավջութակային սոնետներ, դաշնամուրային տարբեր պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ֆրիդրիխ Նիցշեի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ռիկարդա Խուխի տեքստերի հիման վրա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ «Կոմսուհի Դորա» ֆիլմը Internet Movie Database կայքում (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kos, Koraljka. Dora Pejacevic. Zagreb: The Croatian Music Information Centre, 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արխիվացված 2016-06-17 Wayback Machine Խորվաթիայի երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի կայքում (խորվ.)(անգլ.)
- Դորա Պեյաչևիչի ստեղծագործությունների նոտաները International Music Score Library Project կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Պեյաչևիչ» հոդվածին։ |
|