Դոնալդ Բիսեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Բիսեթ
Ծնվել էօգոստոսի 3, 1910(1910-08-03)[1]
ԾննդավայրBrentford, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 18, 1995(1995-08-18)[1][2] (85 տարեկան) կամ օգոստոսի 10, 1995(1995-08-10)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրՄեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Մասնագիտությունդերասան, գրող, մանկագիր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և նկարազարդող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն

Դոնալդ Բիսեթ (անգլ.՝ Donald Bisset, օգոստոսի 3, 1910(1910-08-03)[1], Brentford, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 18, 1995(1995-08-18)[1][2] կամ օգոստոսի 10, 1995(1995-08-10)[1], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), հայտնի անգլիացի մանկագիր, նկարիչ և դերասան, թատրոնի ռեժիսոր։

Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։

Բիսեթը մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1048133052 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]