Դոմինիկ Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Կուպեր
անգլ.՝ Dominic Cooper
Ծնվել էհունիսի 2, 1978(1978-06-02)[1][2][3] (45 տարեկան)
ԾննդավայրԳրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա (2000)[4], John Ball Primary School? և Thomas Tallis School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Համատեղ ապրող(ներ)Ամանդա Սայֆրիդ, ՕութՆեգգա և Ջեմմա Չան[5]

Դոմինիկ Էդվարդ Կուպեր (անգլ.՝ Dominic Edward Cooper, հունիսի 2, 1978(1978-06-02)[1][2][3], Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկը ծնվել է լոնդոնյան Գրինվիչ թաղամասում[6][7] 1978 թվականի հունիսի 2-ին մանկապարտեզի դաստիարակչուհի Ջուլիի (օրիորդական ազգանունը՝ Հերոն) և աճուրդի մասնագետ Բրայան Կուպերի ընտանքում[8][9][10]։ Նա սովորել է Թոմաս Թալլիսի դպրոցում, ինչպես նաև Լոնդոնի Երաժշտության և դրամատիկ արվեստի ակադեմիայում, որն ավարտել է 2000 թվականին։ 2000-ական թվականների սկզբին Դոմինիկը նկարահանվել է Durex պահպանակների գովազդային հոլովակներում։ Այդ հոլովակներից մի քանիսի ցուցադրությունը հեռուստատեսությամբ արգելվել է, մասնավորապես «Banned Commercial Durex Condom Ad» կոչվող հոլովակը։

Սկզբում Դոմինիկն աշխատում էր հեռուստատեսությունում և նկարահանվում էպիզոդիկ դերերում, իսկ 2001 թվականին կայացավ առաջնելույթը Լոնդոնի Ազգային թատրոնի բեմում։ Շուտով նրան առաջարկեցին Դաքիսի դերը "Պատմության երկրպագուները" պիեսում, որի հյուրախաղերով նա հանդես է եկել Բրոդվեյում, Սիդնեյում, Վելինգտոնում և Հոնկոնգում։ Այդ դերը նա նաև կատարել է պիեսի ռադիոտարբերակում և 2006 թվականի էկրանավորման մեջ։

Դոմինիկը նաև ուշագրավ դերեր ունեցավ «Հայտնվել տասնյակում» (2006), «Դքսուհի» (2008) և «Դևիդ Կոպերֆիլդ» (2008) ֆիլմերում։ Բայց ամենամեծ ժողովրդականությունը նրան բերեց Սքայի՝ Սոֆիի փեսացուի (Ամանդա Սեյֆրիդի դերակատարմամբ) դերը 2008 թվականի «Մամա Միա» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից հանդիպում է իռլանդիացի դերասանուհի Ռութ Նեգգայի հետ, որի հետ ապրում է Լոնդոնում[11][12]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. Who trained at LAMDA?London Academy of Music and Dramatic Art.
  5. https://www.msn.com/en-my/entertainment/celebrity/gemma-chan-and-dominic-cooper-are-really-cute-together-and-we-need-to-address-it/ss-BBUAnir
  6. Mottram, James (2013 թ․ հոկտեմբերի 14). «Interview: Dominic Cooper - 'I nearly broke Ronnie Wood's shoulder'». The Independent. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  7. findmypast.co.uk
  8. Das, Lina (2009 թ․ հոկտեմբերի 8). «Super Cooper: Dominic Cooper's Hollywood education». London Evening Standard. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին. «There are few 31-year-old actors who can claim...»
  9. Hardy, Rebecca (2008 թ․ հունվարի 11). «Secrets of the new Mr Darcy: Rising star Dominic Cooper». Daily Mail. UK. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին. «...the 29-year-old...»
  10. Riegel publisher= Broadway.com, Katie (2007 թ․ սեպտեմբերի 26). «Dominic Cooper, Fresh Face: Broadway.com Buzz». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 17-ին. «Age: 27» {{cite web}}: Missing pipe in: |last= (օգնություն)
  11. Notaro, Vicki (2016 թ․ մայիսի 23). «How Oscar-tipped Ruth Negga's star has finally ascended...». Irish Independent. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  12. McBride, Caitlin (2016 թ․ հունիսի 8). «Irish actress Ruth Negga and Dominic Cooper make rare public appearance at Warcraft premiere». Irish Independent. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Կուպեր» հոդվածին։