Jump to content

Դժնիկ լուծողական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժնիկ լուծողական
Դժնիկ լուծողական
Դժնիկ լուծողական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Դժնիկ (Rhamnus)
Տեսակ Դժնիկ լուծողական (R. cathartica)
Միջազգային անվանում
Rhamnus cathartica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Դժնիկ լուծողական (լատին․՝ Rhamnus catharitica), դժնիկազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ, որը հանդիպում է հանրապետության գրեթե բոլոր անտառային շրջաններում, թփուտներում։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր տերևաթափ թուփ՝ մինչև 5-8 մ բարձրությամբ։ Տերևները խոշոր են՝ էլիպսաձև մինչև կլորավուն, ավելի հաճախ՝ լայն էլիպսաձև։ Ճյուղերը սովորաբար վերջանում են փշերով։ Ծաղիկները նեղ զանգականման են, պտուղը գնդաձև է, սև, փայլուն։ Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է ենթանտառի տիպիկ ներկայացուցիչ, աճում է ստորին գոտուց մինչև մերձալպյան անտառները։ Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Ղրիմում, Սիբիրում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում։

Բնական պայմաններում հեշտությամբ խաչաձևում է մյուս տեսակների հետ և առաջացնում բազմաթիվ հիբրիդային ձևեր։ Դիմացկուն է անբարենպաստ էկոլոգիական պայմանների նկատմամբ։ Առաջացնում է առատ արմատային մացառներ։ Բազմանում է սերմերով և թփի բաժանմամբ։

Նշանակություն և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտն ամուր է, գեղեցիկ, դեղնակարմրավուն, սպիտակադեղնավուն արտաբնափայտով։ Օգտագործվում է ատաղձագործության և փականագործության մեջ։ Կեղևը պարունակում է դաբաղանյութեր և ներկանյութեր (դեղին և դարչնագույն)։ Պտուղներն օգտագործվում են բժշկության մեջ, ստանում են ներկանյութեր։ Պիտանի է չոր, քարքարոտ լեռնալանջերն անտառապատելու, ինչպես նաև կենդանի ցանկապատեր ստեղծելու համար։ Կանաչապատման մեջ հազվադեպ է օգտագործվում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ լուծողական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ լուծողական» հոդվածին։