Դերասանուհին
Դերասանուհին ռուս.՝ Актриса | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ[1] |
Թվական | 1943 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Տրաուբերգ[1] |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Էրդման |
Դերակատարներ | Գալինա Սերգեևա |
Օպերատոր | Անդրեյ Մոսկվին |
Երաժշտություն | Օսկար Սանդլեր |
«Դերասանուհին» (ռուս.՝ «Актриса»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Տրաուբերգը 1942 թվականին Կենտրոնական միացյալ կինոստուդիայում։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1943 թվականի ապրիլի 22-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերային դերասանուհի Զոյա Վլադիմիրովնա Ստրելնիկովային Օպերետի թատրոնի հետ միասին տարհանում են թիկունք։ Այնտեղ Ստրելնիկովան գտնում է սենյակ և բնակվում է է խիստ Ագաֆյա Լուկինիչնայի մոտ, որի որդին (մայոր, գումարտակի հրամանատար) ռազմաճակատում է։ Սենյակի տիրուհին կարծում է, որ պատերազմի ժամանակ զվարճանք չպետք է լինի։
Տանտիրուհու կշտամբանքներից հետո Ստրելնիկովան հեռանում է թատրոնից և դառնում դայակ զինվորական հոսպիտալում, որտեղ ծանոթանում է վիրավոր մայոր Պյոտր Նիկոլաևիչ Մարկովի հետ (ինչպես հետագայում պարզվում է, Ագաֆյա Լուկինիչնայի որդին), որի աչքերը վնասված են։
Մի անգամ Մարկովը խոստովանում է, որ ինքը օպերետի կրքոտ սիրահար է և նույնիսկ սիրահարվել է մի մենակատարի։ Ստրելնիկովան նույնպես սիրահարվում է Մարկովին։ Մի օր Մարկովը խնդրում է միացնել այն ձայնապնակը, որը պահել է պահարանում, որտեղ կար նաև Ստրելնիկովայի ձայնագրությունը։ Նա պատահաբար ջարդում է ձայնապնակը և որպեսզի չվշտացնի Մարկովին, ինքն է կատարում երգը։ Այդ ժամանակ բոլորը գլխի են ընկնում, որ դայակն իրականում հայտնի դերասանուհին է։
Ապաքինվելուց հետո Մարկովը մեկնում է ռազմաճակատ։ Ստրելնիկովան համերգներով մեկնում է առաջնագիծ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալինա Սերգեևա – Զոյա Վլադիմիրովնա Ստրելնիկովա
- Բորիս Բաբոչկին – Պյոտր Նիկոլաևնա Մարկով
- Զինաիդա Մորսկայա – Ագաֆյա Լուկինիչնա
- Վլադիմիր Գրիբկով – Անատոլի Սերգեևիչ Օբոլենսկի
- Միխայիլ Ժարով – արտիստ Ժարով (կամեո)
- Յուրի Կորշուն – Վասիլի Իվանով, վիրավոր
- Կոնստանտին Սորոկին – Զայցև, վիրավոր
- Նիկոլայ Տեմյակով – թատրոնի տնօրեն
- Վլադիմիր Շիշկին – Շուրիկ
Լուսագրերում նշված չեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդրա Դենիսովա – Վերա Բորիսովնա
- Ալեքսանդրա Դանիլովա – բուժքույր
- Մանեֆա Սոբոլևսկայա – բուժքույր
- Իննա Ֆեոդորովա – բուժքույր
- Գեորգի Գումիլևսկի – վիրավոր
- Գեորգի Սվետլանի – վիրավոր, բալալայկա նվագող
- Միխայիլ Կուզնեցով – մարտիկ մերձռազմաճակատային համերգի ժամանակ
- Վլադիմիր Ուրալսկի – մարտիկ
- Յուրի Բոգոլյուբով – պատեֆոնով տղա
- Զոյա Զեմնուխովա – աղքատ աղջիկ
- Գրիգորի Շպիգել – Բորիս Յակովլևիչ, նվագակցող Ստրելնիկովա
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարիստ՝ Նիկոլայ Էրդման, Միխայիլ Վոլպին
- Բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Տրաուբերգ
- Ռեժիսորներ՝ Միխայիլ Շապիրո, Նադեժդա Կոշևերովա
- Օպերատոր՝ Անդրեյ Մոսկվին
- Նկարիչ՝ Եվգենի Ենեյ
- Հնչյունային օպերատոր՝ Իլյա Վոլկ
- Երաժշտությունը՝ Օֆֆենբախի, Կալմանի և այլոց ստեղծագործություններից Ալեքսեյ Ռյաբովի և Օսկար Սանդլերի խմբագրությամբ[2]
- Երգ՝ Օսկար Սանդլեր
- Պարային բեմադրություն՝ Ալեքսանդր Ռումնև
- Տնօրեն՝ Միխայիլ Լևին
- Կոմպոզիտոր՝ Օսկար Սանդլեր
- Ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ Ֆրիդրիխ Էրմլեր
Ֆիլմը վերականգնվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականին։
- Վերականգնման ռեժիսոր՝ Դավիթ Քոչարյան,
- Հնչյունային օպերատոր՝ Յուրի Լեոնտև։
Երաժշտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում օգտագործվել են հետևյալ երաժշտական հատվածները՝ Սիլվայի երգը Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետից, Նինոնի «Կարամբոլինա, Կարամբոլետա» երգը Վերա Կրասովիցկայայի կատարմամբ[3] Իմրե Կալմանի «Մոնմարտրի մանուշակը» օպերետից, Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» օպերետից Պերիկոլայի քառյակները։ Մեջբերվում է նաև Մարիցայի և Կոլոման Զուպանի զուգերգը Իմրե Կալմանի «Մարիցա» օպերետից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Актриса»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ««Актриса»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ««Актриса»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ««Актриса»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1942 ֆիլմեր
- 1943 ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռազմական ֆիլմեր
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- 1940-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին