Բորիս Բաբոչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Բաբոչկին
ռուս.՝ Борис Андреевич Бабочкин
Ծնվել էհունվարի 5 (18), 1904
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 17, 1975(1975-07-17) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, հրապարակախոս և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ

Բորիս Անդրեևիչ Բաբոչկին (հունվարի 5 (18), 1904, Սարատով, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1975(1975-07-17), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական և խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)[2]։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ Ստալինյան երկու մրցանակների (1941, 1951) և Պետական մրցանակի (1977 թվականին հետմահու) դափնեկիր[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Բաբոչկինը ծնվել է 1904 թվականի հունվարի 5-ին Սարատով քաղաքում։ 1912-1919 թվականներին սովորել է Սարատովի Առաջին ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին։ 15 տարեկանում կոմերիտական Բորիս Բաբոչկինը ծառայել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի քաղբաժնում։

Վերադառնալով խաղաղ կյանքին՝ ընդունվել է Ալեքսանդր Կանինի ղեկավարած Սարատովի դրամատիկական թատրոնին կից գործող դրամատիկական ստուդիա։ 1920 թվականի օգոստոսին մեկնել է Մոսկվա, որտեղ միանգամից ընդունվել է 2 թատերական դպրոց՝ Միխայիլ Չեխովի ստուդիա և «Երիտասարդ վարպետներ» պետական ստուդիա, որտեղ սովորել է Իլարիոն Պևցովի մոտ, սակայն շուտով հեռանում է Չեխովի ստուդիայից։

«Երիտասարդ վարպետներ» թատերական ստուդիան ավարտելուց հետո՝ 1921 թվականի ամռանը Իլարիոն Պևցովի ղեկավարությամբ շրջանավարտների թվում Բաբոչկինն իր առաջին պրոֆեսիոնալ թատերաշրջանն անցկացրեց Իվանովո-Վոզնեսենսկի թատրոնում։

1921 թվականին վերադառնալով Մոսկվա՝ դերասանը կարճ ժամանակով ընդունվեց Վասիլի Սախնովսկու ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոն։ 1922-1923 թվականներին՝ Վորոնեժի դրամատիկական թատրոնի (ներկայումս՝ Վորոնեժի Ա․ Կոլցովի անվան դրամատիկական թատրոն), 1923-1925 թվականներին՝ Մոսխորհի անվան թատրոնի, 1925-1926 թվականներին՝ Կոստրոմայի Ա․ Օստրովսկու անվան դրամատիկական պետական թատրոնի, 1926-1927 թվականներին՝ Սամարղանդի դրամատիկական թատրոնի, 1929-1932 թվականներին՝ Լենինգրադի երգիծական թատրոնի (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն), 1928-1929 թվականներին՝ Խարբինի Չինաարևելյան երկաթուղու թատրոնի, 1929-1932 թվականներին՝ Լենինգրադի ժողովրդական տան թատրոնի, 1932-1936 թվականներին՝ Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի (ներկայումս՝ Ալեքսանդրինսկի թատրոն) դերասան։ Աշխատել է նաև Մոգիլյովի, Բերդիչևի, Բիշքեկի թատրոններում։

1936-1940 թվականներին Բաբոչկինը Լենինգրադի Մ․ Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնի (ներկայումս՝ Գ․ Տովստոնոգովի անվան) դերասան էր, 1937-1938 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր, 1938-1940 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։

1940-1945 թվականներին Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան և ռեժիսոր, 1941-1943 թվականներին՝ Ալմաթիի Ղազախֆիլմ կինոստուդիայի դերասան, 1945-1949 թվականներին՝ Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան և ռեժիսոր, 1949-1951 թվականներին՝ Փոքր թատրոնի դերասան և ռեժիսոր (երկուսն էլ Մոսկվայում)։

1951-1952 թվականներին՝ Սոֆիայի ազգային թատրոնի ռեժիսոր (Բուլղարիա), մասնակցել է ծայրագավառական թատրոնների աշխատանքին, դասավանդել է Թատերական ակադեմիայում։

Վերադառնալով ԽՍՀՄ՝ 1952-1953 թվականներին, դառնում է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1954 թվականին՝ Կիևի Լ․ Ուկրաինկայի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան[5]։

1955 թվականին Բաբոչկինը վերադառնում է Փոքր թատրոն, որտեղ մինչև կյանքի վերջ աշխատել է որպես դերասան և ռեժիսոր[6]։

Խոշոր ռեժիսորական աշխատանքը Մաքսիմ Գորկու «Հովեկները» պիեսի բեմադրումն էր, որը 1939 թվականին ներկայացվեց Դրամատիկական մեծ թատրոնում (խաղացել է Վլասի դերը)[4], 1964 թվականին՝ Փոքր թատրոնում, Բաբոչկինը խաղացել է Սուսլովին (1967 թվականին ներկայացումը ձայնագրվել է կինոժապավենի վրա)։

Բաբոչկին դերասանն առաջին անգամ նկարահանվել է կինոյում 1928 թվականին․ «Խռովություն» ֆիլմն էր։ Նրան համաշխարհային ճանաչում բերեց Չապաևի դերը, որը կատարել է 1934 թվականին նույնանուն ֆիլմում։

Երկար տարիներ Բորիս Բաբոչկինը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ 1930-ական թվականների վերջից դասավանդել է Դրամատիկական մեծ թատրոնին կից գործող ստուդիայում, 1944 թվականից՝ ՎԳԻԿ-ում (Մոսկվա), որտեղ ղեկավարել է դերասանական արվեստանոցը։ 1966 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Բազմաթիվ հոդվածների, գրախոսությունների, նոթերի հեղինակ է, հրատարակվել է «Սովետսկոյե իսկուստվո», «Ռաբոչի ի տեատր», «Տեատր», «Օգոնյոկ», «Իսկուստվո կինո», «Մոսկվա», «Օկտյաբր» ամսագրերում, «Լենինգրադսկայա պրավդա», «Լիտերատուրնի Լենինգրադ», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Լիտերատուրնայա գազետա», «Իզվեստիա», «Սովետսկայա կուլտուրա» և այլ թերթերում։

Բորիս Բաբոչկինը մահացել է 1975 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում[4]։ Սերգեյ Գուրզոյի խոսքերով․ «Մեքենայի ղեկին էր, կանգնեց կարմիր լույսի տակ, վառեց կանաչ լույսը և ահա այդ պահին նա կաթված ստացավ։ Մահացավ տեղում։ Դրանից մի քանի ժամ առաջ թատրոնում աշխատավարձ էր ստացել։ Սակայն ո՛չ փող, ո՛չ էլ գումար նրա մոտ չհայտնաբերեցին։ Ամեն ինչ գողացել էին․ կողոպտել էին մահացածին»[7]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր № 2)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կինը՝ Եկատերինա Բաբոչկինան (1906֊1988), բալետի պարուհի էր։
  • Դուստրերը՝ Նատալյա Բաբոչկինան (ծն․ 1929) և Տատյանա Բաբոչկինան։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայում այն տանը, որտեղ բնակվել է դերասանը (Կուտուզովի պողոտա, տուն 2/1), հուշատախտակ է դրված։
  • Դերասանի պատվին առևտրային նավ է անվանվել (կառուցվել է 1984 թվականին, անպետք ճանաչվել՝ 2010 թվականին)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դերեր
Հեղինակ Ներկայացում Դեր
Լեոնիդ Անդրեև Նա, ով ստանում է ապտակ Տիլի
Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս Մոլչալին
Մոսխորհի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1925 Վլադիմիր Բիլլ-Բելոցերկովսկի Փոթորիկ եղբայր
Լենինգրադի ժողովրդական տան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1930 Վսևոլոդ Վիշնևսկի Առաջին ձիաքարշը Սիսոև
Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1931 Ալեքսանդր Աֆինոգենով Վախ Կաստալսկի
1932 Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս Չացկի
1934 Ալեքսանդր Պուշկին Բորիս Գոդունով ինքնակոչ
1935 Ալեքսեյ Տոլստոյ Պետրոս I Ալեքսեյ
1936 Նիկոլայ Գոգոլ Ռևիզոր Խլեստակով
Ալեքսանդր Օստրովսկի Եկամտաբեր պաշտոն Բելոգուբով
Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1939 Մաքսիմ Գորկի Հովեկները Վլաս
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1940 Սերգեյ Գերասիմով Ուսուցիչ Ստեպան
1942 Ալեքսանդր Կոռնեյչուկ Ռազմաճակատ Օգնև
Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1952 Միխայիլ Սալտիկով-Շչեդրին Ստվերներ Կլավերով
Փոքր թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1949 Նիկոլայ Գոգոլ Ռևիզոր Խլեստակով
1949 Վսևոլոդ Վիշնևսկի Անմոռանալի 1919-ը Վլադիմիր Լենին
1954 Ալեքսանդր Կոռնեյչուկ Թևեր Սամոսադ
1955 Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս Ռեպետիլով
1955 Վիկտոր Գուսև Իվան Ռիբակով Ռիբակով
1960 Անտոն Չեխով Իվանով Իվանով
1961 Էգոն Ռաննետ Որսագողները Աադամ
1964 Մաքսիմ Գորկի Հովեկները Սուսլով
1965 Ալեքսանդր Օստրովսկի Ճշմարտությունը լավ է, իսկ երջանկությունն ավելի Սիլա Գրոզնով[8]
1966 Նիկոլայ Գոգոլ Ռևիզոր փոստապետ
1971 Մաքսիմ Գորկի Դոստիգաևը և այլք Դոստիգաև
1973 Մաքսիմ Գորկի Կեղծ մանրադրամ Յակովլև
1974 Ալեքսանդր Օստրովսկի Ամպրոպ Կուլիգին

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1935 Հենրիկ Իբսեն Նորա
Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1938 Վ․ Ռոտկո Կուբանցիները
1939 Մաքսիմ Գորկի Հովեկները
1940 Ալեքսանդր Կոպկով Պոտապ ցարը
Լեոնիդ Լեոնով Գայլ
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1946 Ալեքսանդր Գլադկով Ամանորյա գիշեր
Կինոդերասանի թատրոն-ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1947 Միխայիլ Սվետլով Բրանդենբուրգյան դարպասներ
Սոֆիայի ազգային թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1951 Բորիս Լավրենյով Բեկում
1952 Մաքսիմ Գորկի Հովեկները
1952 Լեյպցիգ, 33 Լ․ Կոմպանեեց, Լ․ Կրոնֆելդ
Կիևի Տ․ Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն
Հեղինակ Ներկայացում
Ջակոմո Պուչինի Տոսկա[9]
Փոքր թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1956 Անատոլի Սաֆրոնով Փող
1957 Դմիտրի Զորին Հավերժական աղբյուր[10]
1960 Անտոն Չեխով Իվանով
1961 Դմիտրի Զորին Գարնանային որոտ
1964 Մաքսիմ Գորկի Հովեկները
1965 Ալեքսանդր Օստրովսկի Ճշմարտությունը լավ է, իսկ երջանկությունն ավելի
1971 Մաքսիմ Գորկի Դոստիգաևը և այլք
1972 Մաքսիմ Գորկի Կեղծ մանրադրամ
1974 Ալեքսանդր Օստրովսկի Ամպրոպ

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1963 Կոնստանտին Սիմոնով Լեոնիդ Պչյոլկին Լևաշով
1968 Ձանձրալի պատմություն։ Տարեց մարդու նոթերից Նիկոլայ Ստեպանովիչ
1973 Վադիմ Ռեզնիկով,

Նադեժդա Մարուսալով (Իվանենկովա)

Плотницкие рассказы Ալյոշա Սմոլին
1974 Օստրովսկու տունը Սիլա Գրոզնով

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1928 Խռովություն խռովարար Կարավաև[11]
1930 Մեռածների դավադրություն կարմիրբանակային
1932 Նեյտան Բեքերի վերադարձը Միկուլիչ
1932 Առաջին դասակ Մակար Բոբրիկ
1934 Կրկնակի ծնվածը Դուբովիկ
1934 Չապաև Չապաև
1935 Ընկերուհիները Անդրեյ
1937 Մեծ թևեր կոնստրուկտոր Կուզնեցով
1938 Ընկերները Ալեքսեյ
1941 Չապաևը մեզ հետ է Չապաև
1942 Ցարիցինի պաշտպանությունը պորուչիկ Մոլդավսկի
1942 Անհաղթելիները ինժեներ Ռոդիոնով
1942 Դերասանուհին Մարկով
1943 Ռազմաճակատ Օգնև
1944 Հարազատ դաշտեր Իվան Վիբոռնով
1947 Повесть о «Неистовом» Նիկիտին
1948 Վեպ իսկական մարդու մասին վաշտի հրամանատար
1950 Մեծ ուժ Լավրով
1954 Տագնապաի երիտասարդություն Ուկրաինայի կոմկուսի կենտկոմի քարտուղար
1959 Աննուշկա Իվան Իվանովիչ
1975 Միսթեր ՄակՔինլիի փախուստը Սեմ Բոուլդեր
1975 Դոստիգաևը և այլք Վասիլի Դոստիգաև

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Համատեղությամբ
1944 Հարազատ դաշտեր Անատոլի Բոսուլաև
1947 Повесть о «Неистовом»
1966 Հովեկները

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
1966 Հովեկները

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անիմացիոն ֆիլմ Ձայն
1958 Ասք Չապաևի մասին Չապաև

Մասնակցություն ֆիլմերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
1964 Վասիլև եղբայրները

Արխիվային կադրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Փաստագրական ֆիլմ
2006 Բորիս Բաբոչկին ( ДТВ հեռուստաալիքի «Ինչպես են հեռացել կուռքերը» հաղորդաշարից)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1950)

  • Մեդալ՝ «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» (1945)
  • Մեդալ՝ «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար» (1946)
  • Մեդալ՝ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին»
  • Մեդալ՝ «Անձնվեր աշխատանքի համար։ Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ» (1970)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Как трактовать «Грозу», «Տեատր», 1950
  • Год в Болгарии, «Տեատր», 1952
  • Месяц в Индии (1959)
  • Заметки об искусстве актера, «Օկտյաբր», 1960
  • В театре и кино, 1968
  • Работа актёра в театре, кино и на телевидении (1972)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Бабочкин Борис Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1976, էջ 195-196 — 720 էջ։
  3. Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
  4. 4,0 4,1 4,2 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  5. Бабочкин Борис Андреевич — Киносозвездие — авторский проект Сергея Николаева
  6. Бабочкин, Борис Андреевич // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  7. «После смерти у звезды фильма "Большая перемена" пропали фамильные драгоценности» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  8. Добавление новости Արխիվացված 2008-06-22 Wayback Machine
  9. Малый театр
  10. Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 2 — М.: Советская энциклопедия, Гловацкий — Кетуракис, 1963, 1216 стб. с илл., 14 л. илл.
  11. Актёры Советского кино. М.: Искусство, 1964, 221 с.
  12. Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залесский В. Искусство актёра. — М. 1959
  • Лазарев С. Е. «Тот, который Чапаева играл». К 115-летию со дня рождения Б. А. Бабочкина // Преподавание истории в школе. 2018. № 5. — С. 19-26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 195