Դենիս Սուարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Սուարես
իսպ.՝ Denis Suárez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դենիս Սուարես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր Սալդսելա-դե-Կասելաս, Իսպանիա
Հասակ 181
Քաշ 71
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 6
Պատանեկան կարիերա
2009-2011 Իսպանիա Սելտա Վիգո
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Ներկա Բարսելոնա
2010-2011 Իսպանիա Սելտա Վիգո Բ 15 (0)
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2013-2014 Իսպանիա Բարսելոնա Բ 36 (7)
2014-2015   Իսպանիա Սևիլյա 31 (2)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ 33 (4)
2016-ներկա Իսպանիա Բարսելոնա 66 (8)
Ազգային հավաքական
2010-2011 Իսպանիա Իսպանիա Մ-17 8 (2)
2011-2012 Իսպանիա Իսպանիա Մ-18 2 (1)
2012-2013 Իսպանիա Իսպանիա Մ-19 8 (3)
2013 Իսպանիա Իսպանիա Մ-20 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիս Սուարես (իսպ.՝ Denis Suárez, ծնվել է 1994 թվականի հունվարի 6-ին, Սալդսելա-դե-Կասելաս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս իսպանական Բարսելոնայում և Իսպանիայի Մ-19 տարեկանների հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Սուարեսը Մանչեսթեր Սիթի տեղափոխվել է 2011 թվականի մայիսի 3-ին, բացի Մանչեսթեր Սիթիից Սուարեսով հետաքրքրված էին՝ Բարսելոնան, Չելսին և Մանչեսթեր Յունայթեդը։ Լոս Անջելես Գելաքսիի կազմում ընկերական խաղի ժամանակ նա 88-րդ րոպեին փոխարինեց Էդին Ջեկոյին։ 2012 թվականին Սուարեսը դարձավ Մանչեսթեր Սիթիի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը՝ երկրպագուների վարկածով։ Նա նաև մասնակցեց Լիգայի գավաթին։ Հաջորդ փուլում նա փոխարինեց Դավիդ Սիլվային։ Այդ խաղում Մանչեսթեր Սիթին հաղթեց 5:2 հաշվով Վուլվերհեմպտոնին։ 2011/12 մրցաշրջանի ավարտին Սիթին և Ֆեյենորդը պայմանաորվեցին Դենիսի վարձավճարով տեղափոխվելու հարցում։ Սակայն տրանսֆերը չկայացավ։ 2012 թվականի մայիսի 17-ին Մանչեսթեր Սիթիի երկրորդ կազմը խաղաց Մանչեսթեր Յունայթեդիի երկրորդ կազմի դեմ։ Մանչեսթեր Սիթին պարտվեց 2:0 հաշվով։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013թ. օգոստոսի 22-ին Բարսելոնան Մանչեսթեր Սիթիից գնում է Դենիս Սուարեսի տրանսֆերը և նրա հետ կապում 4 տարվա պայմանագիր։ 2013-2014 մրցաշրջանում Դենիսը հիմնականում խաղում էր Բարսելոնա Բ-ում` Սեգունդայում։

Սևիլյա(վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. հուլիսին Դենիս Սուարեսը վարձավճարով տեղափոխվում է Սևիլյա։ Իր դեբյուտը նա նշում է Քարդիֆում կայացած ՈՒԵՖԱ-յի սուպերգավաթի եզրափակչում` Սևիլյա-Ռեալ Մադրիդ խաղում:Այս խաղում անցկացնում է 78 րոպե, որից հետո փոխարինվում է։ Թիմն էլ պարտվում է 0-2 հաշվով[1]։

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ. օգոստոսի 29-ին Դենիս Սուարեսը 4 տարվա պայմանագիր է կնքում Վիլյառեալի հետ։

Վերադարձ Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. հուլիսի 4-ին Բարսելոնան €3,5 միլիոնով գնում է Դենիս Սուարեսի տրանսֆերը։ Դենիս Սուարեսը Բարսելոնայի հետ կնքում է 4 տարվա պայմանագիր։ Առաջին մրցաշրջանում Դենիսը Բարսելոնայի կազմում Լա Լիգայում անցկացնում է ընդամենը 12 խաղ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Super Cup: Cristiano Ronaldo scores twice in Real Madrid win». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Սուարես» հոդվածին։