Դեյվ Էնաբլ
Դեյվ Էնաբլ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Suffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | State University of New York at Plattsburgh? և Valley Central High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Օդեթ Էննեբեյլ |
Դեյվ Էնաբլ (անգլ.՝ Dave Annable, լրիվ անունը՝ Դևիդ Ռոդման Էնաբլ (անգլ.՝ David Rodman Annable), սեպտեմբերի 15, 1979[1], Suffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի դերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Ռոդման Էնաբլը ծնվել է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սաֆեռնե քաղաքում։ Մեծացել է Ուոլդենում, որտեղ էլ ավարտել է դպրոցը 1997 թվականին։ Ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարան Պլատսբուրգում։ Ուսման տարիներին միացել է PSTV ուսանողական հեռուստակայանին, որը տեղակայված էր համալսարանի տարածքում։ Մասնակցել է հեռուստահաղորդումների նախապատրաստմանը, ինչպես նաև աշխատել է եթերում։ 2003 թվականին հեռացել է համալսարանից, որպեսզի սկսի զբաղվել կարիերայով[2]։ Հետագայում շարունակել է կրթությունն ու 2009 թվականի մայիսի 16-ին ստացել դիպլոմը[2][3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնաբլը կինոյում իր նորամուտը կատարել է NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» քրեական դրամայում 2002 թվականին։ Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում այնպիսի ապրանքանիշների համար, ինչպիսիք են՝ Mountain Dew, Starburst և Abercrombie and Fitch։
Էնաբլն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել ABC ալիքի «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի՝ Սալլի Ֆիլդի հերոսուհու որդու դերի շնորհիվ։ Այդ սերիալում նա նկարահանվել է 2006-2011 թվականներին, և իր դերակատարման համար արժանացել է Prism Award (Performance in a Drama Series Multi-Episode Storyline) մրցանակի 2008 թվականին[4]։ Նա նկարահանվել է նաև «Շրջանավարտների հանդիպում» սերիալում 2005-2006 թվականներին և Քեթրին Մաքֆիի հետ կատարել է գլխավոր դեր «Դու չես կարող համբուրել հարսին» ֆիլմում 2011 թվականին։ Նույն թվականին Էնաբլը նկարահանվել է «Քանի՞սն ունես դու» կատակերգությունում, որտեղ կատարել է Աննա Ֆերիսի տղամարդկանցից մեկի դերը։
2007 թվականին People ամսագիրը Էնաբլին ընդգրկել է ամենասեքսուալ տղամարդկանց իր ամենամյա ցանկի յոթերորդ հորիզոնականում[5]։
Դեյվ Էնաբլը կատարել է գլխավոր դերերից մեկը ABC ալիքի «Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալում 2012 թվականին, որը մեկ եթերաշրջան հետո փակվել է ցածր վարկանիշի պատճառով[6][7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հոկտեմբերի 10-ին Դեյվ Էնաբլն ամուսնացել է դերասանուհի Օդեթ Յուստմանի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Չարլի Մեյը[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Երրորդ հերթափոխ | Third Watch | Դուգ Մեյփլ կրտսեր |
2004 | ֆ | Կախարդվածը | Spellbound | Գրիֆին |
2004 | ֆ | Փոքրիկ սև գիրք | Little Black Book | Բին |
2005-2006 | ս | Շրջանավարտների հանդիպում | Reunion | Աարոն Լյուիս |
2006-2011 | ս | Քույրեր և եղբայրներ | Brothers & Sisters | Ջասթին Ուոքեր |
2011 | ֆ | Դու չես կարող համբուրել հարսին | You May Not Kiss the Bride | Բրայան Լայթհաուս |
2011 | ֆ | Քանի՞սն ունես դու | What's Your Number? | Ջեյք Ադամս |
2012 | ս | Հրապուրիչ | Fetching | Բլեյք |
2012-2013 | ս | Պարկ ավենյու, 666 | 666 Park Avenue | Հենրի Մարտին |
2013 | ս | Բեն և Քեյթ | Ben and Kate | Պրոֆեսոր Գրեգ |
2014-2015 | ս | Կարմիր ապարանջանները | Red Band Society | Ադամ Մաքենդրյու |
2016 | ս | Սրտեր կոտրողը | Heartbeat | Փիրսոն (Փիրս) Հարիս |
2017 | ս | Միքը | The Mick | Թեդի Գրանտ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1021253081 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Bergeron, Bryan (2009 թ․ մայիսի 1). «Annable, 'off to a good start'» (անգլերեն). Cardinal Points. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Dave Annable accepts the Off to a Good Start Award from SUNY Plattsburgh» (video) (անգլերեն). YouTube. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ «PRISM Award - Performance in a Drama Series Multi-Episode Storyline» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ «The Sexiest Men Alive». People (անգլերեն). 2007 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Catriona Wightman (2012 թ․ փետրվարի 24). «'Brothers & Sisters' Dave Annable joins ABC's '666 Park Avenue' pilot» (անգլերեն). Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Matt Webb Mitovich (2012 թ․ փետրվարի 24). «Exclusive: Brothers & Sisters' Dave Annable Joins ABC's Supernatural Pilot 666 Park Avenue» (անգլերեն). (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Leon, Anya (2015 թ․ սեպտեմբերի 10). «Dave and Odette Annable Welcome Daughter Charlie Mae». People. Nicole Sands. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվ Էնաբլ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվ Էնաբլ» հոդվածին։ |
|