Դարշիլ Սաֆարի
Դարշիլ Սաֆարի | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Green Lawns High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասան |
Դարշիլ Սաֆարի (հինդի՝ दर्शील सफारी, անգլ.՝ Darsheel Safary, մարտի 9, 1997, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նրա դեբյուտային ֆիլմը «Աստղիկները երկրի վրա» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է դիսլեքսիայից տառապող տղայի։ Սովորել է Մումբայի H.R. College of Commerce and Economics քոլեջում[1]։ Նրա հայրը` Միտեշ Սաֆարին, 1990 թվականին խաղացել է Chanakya սերիալում` մարմնավորելով գլխավոր հերոս Չանակյայի պատանեկությունը[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին նկարահանվել է իր առաջին` «Աստղիկները երկրի վրա» ֆիլմում, որտեղ խաղացել է պրոտագոնիստ Իշաան Նանդկիշոր Ավաստիին։ Դերի համար նրա թեկնածությունը հաստատել է ֆիլմի սցենարիստ և կրեատիվ տնօրեն Ամոլ Գուպտեն 2006 թվականին։ Հարյուրավոր թեկնածուների լսելուց հետո Գուպտեն գտել է Սաֆարիին Շիյամակ Դավարիի «Summer Funk» պարային դպրոցում։ Սաֆարիի խաղը գնահատվել է քննադատների կողմից և նրան կինեմատոգրաֆիական մի քանի մրցանակ ու առաջադրում է բերել։
2007 թվականին հարցազրույցում Դարշիլը հայտարարել է, որ որոշել է ապագայում երգել, պարել և դառնալ կամ բիզնեսմեն, կամ` ոսկերչական իրերի դիզայներ[3]։ Խաղալով էլի մի քանի ֆիլմերում` նա որոշել է դադար տալ դերասանի կարիերայում և կենտրոնանալ ուսման վրա[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Աստղիկները երկրի վրա | Taare Zameen Par | Իշաան Նանդկիշոր Ավաստի |
2010 | ֆ | Բամ-բամ-բոլե | Bumm Bumm Bole | Պինակի Գվալա |
2011 | ֆ | Զոկկոմոն | Zokkomon | Կունալ/ Զոկկոմոն |
2012 | ֆ | Կեսգիշերվա երեխաները | Midnight’s Children | երիտասարդ Սալիմ |
2015 | ս | Սա սեր է | Yeh Hai Aashiqui | Աբհայ |
2018 | ֆ | Quickie | Ամեյ |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տղամարդու լավագույն դեր` ըստ քննադատների», «Աստղիկները երկրի վրա»[5]
- Տղամարդու լավագույն դերի առաջադրում, «Աստղիկները երկրի վրա»[6]
- Star Screen Awards
- Մանկական լավագույն դեր` «Աստղիկները երկրի վրա»
- Ժյուրիի հատուկ մրցանակ` «Աստղիկները երկրի վրա»
- Zee Cine Awards
- Լավագույն դերասան, քննադատների ընտրություն` «Աստղիկները երկրի վրա»[7]
- ԱՄենախոստումնալից դեբյուտ` «Աստղիկները երկրի վրա»[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Madan Gupta Spatu (2014 թ․ մարտի 9). «The year ahead». The Tribune (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Acharya Vashishtha (2008 թ․ նոյեմբերի 7). «Darsheel Safari is living his father's dream» (անգլերեն). Blogger. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Rao, Girish (2007 թ․ դեկտեմբերի 26). «'I want to be an actor, singer and dancer'» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Subhash K Jha (2009 թ․ դեկտեմբերի 22). «Darsheel has a girlfriend». The Times of India (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Bollywood Hungama News Network (2008 թ․ փետրվարի 23). «Winners of 53rd Fair One Filmfare Awards». IndiaFM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Bollywood Hungama News Network (2008 թ․ փետրվարի 6). «Nominees – 53rd Annual Filmfare Awards». IndiaFM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 7,0 7,1 Bollywood Hungama News Network (2008 թ․ ապրիլի 27). «Winners of the Zee Cine Awards 2008». IndiaFM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դարշիլ Սաֆարի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարշիլ Սաֆարի» հոդվածին։ |
|