Դարշիլ Սաֆարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Դարշիլ Սաֆարի
Darsheel Safary Mumbai Juniorthon (cropped).jpg
Ծնվել էմարտի 9, 1997(1997-03-09) (25 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունGreen Lawns High School?
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասան

Դարշիլ Սաֆարի (հինդի՝ दर्शील सफारी, անգլ.՝ Darsheel Safary, մարտի 9, 1997(1997-03-09), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նրա դեբյուտային ֆիլմը «Աստղիկները երկրի վրա» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է դիսլեքսիայից տառապող տղայի։ Սովորել է Մումբայի H.R. College of Commerce and Economics քոլեջում[1]։ Նրա հայրը` Միտեշ Սաֆարին, 1990 թվականին խաղացել է Chanakya սերիալում` մարմնավորելով գլխավոր հերոս Չանակյայի պատանեկությունը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին նկարահանվել է իր առաջին` «Աստղիկները երկրի վրա» ֆիլմում, որտեղ խաղացել է պրոտագոնիստ Իշաան Նանդկիշոր Ավաստիին։ Դերի համար նրա թեկնածությունը հաստատել է ֆիլմի սցենարիստ և կրեատիվ տնօրեն Ամոլ Գուպտեն 2006 թվականին։ Հարյուրավոր թեկնածուների լսելուց հետո Գուպտեն գտել է Սաֆարիին Շիյամակ Դավարիի «Summer Funk» պարային դպրոցում։ Սաֆարիի խաղը գնահատվել է քննադատների կողմից և նրան կինեմատոգրաֆիական մի քանի մրցանակ ու առաջադրում է բերել։

2007 թվականին հարցազրույցում Դարշիլը հայտարարել է, որ որոշել է ապագայում երգել, պարել և դառնալ կամ բիզնեսմեն, կամ` ոսկերչական իրերի դիզայներ[3]։ Խաղալով էլի մի քանի ֆիլմերում` նա որոշել է դադար տալ դերասանի կարիերայում և կենտրոնանալ ուսման վրա[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Աստղիկները երկրի վրա Taare Zameen Par Իշաան Նանդկիշոր Ավաստի
2010 ֆ Բամ-բամ-բոլե Bumm Bumm Bole Պինակի Գվալա
2011 ֆ Զոկկոմոն Zokkomon Կունալ/ Զոկկոմոն
2012 ֆ Կեսգիշերվա երեխաները Midnight’s Children երիտասարդ Սալիմ
2015 ս Սա սեր է Yeh Hai Aashiqui Աբհայ
2018 ֆ Quickie Ամեյ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Filmfare Awards
  • «Տղամարդու լավագույն դեր` ըստ քննադատների», «Աստղիկները երկրի վրա»[5]
  • Տղամարդու լավագույն դերի առաջադրում, «Աստղիկները երկրի վրա»[6]
Star Screen Awards
  • Մանկական լավագույն դեր` «Աստղիկները երկրի վրա»
  • Ժյուրիի հատուկ մրցանակ` «Աստղիկները երկրի վրա»
Zee Cine Awards
  • Լավագույն դերասան, քննադատների ընտրություն` «Աստղիկները երկրի վրա»[7]
  • ԱՄենախոստումնալից դեբյուտ` «Աստղիկները երկրի վրա»[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Madan Gupta Spatu (2014-03-09)։ «The year ahead»։ The Tribune (անգլերեն)։ Վերցված է 2014-10-26 
  2. Acharya Vashishtha (2008-11-07)։ «Darsheel Safari is living his father's dream» (անգլերեն)։ Blogger։ Վերցված է 2014-10-26 
  3. Rao, Girish (2007-12-26)։ «'I want to be an actor, singer and dancer'» (անգլերեն)։ Rediff.com։ Վերցված է 2014-10-26 
  4. Subhash K Jha (2009-12-22)։ «Darsheel has a girlfriend»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2014-10-26 
  5. Bollywood Hungama News Network (2008-02-23)։ «Winners of 53rd Fair One Filmfare Awards»։ IndiaFM։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-25-ին։ Վերցված է 2008-02-23 
  6. Bollywood Hungama News Network (2008-02-06)։ «Nominees – 53rd Annual Filmfare Awards»։ IndiaFM։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-15-ին։ Վերցված է 2008-02-06 
  7. 7,0 7,1 Bollywood Hungama News Network (27 April 2008)։ «Winners of the Zee Cine Awards 2008»։ IndiaFM։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-30-ին։ Վերցված է 2008-04-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]