Դանիշ Թունալըղիլ
Դանիշ Թունալըղիլ | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1975 |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Գերեզման | Քարաջաահմեթ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Հյուսեին Դանիշ Թունալըղիլ (թուրքերեն՝ Hüseyin Daniş Tunalıgil, 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 22, 1975, Վիեննա, Ավստրիա), թուրք դիվանագետ։ 1975 թվականին սպանվել է «ՀՑԱՄ»-ի մարտիկների կողմից։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Ավստրիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը[1]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թունալըղիլը ծնվել է 1915 թվականին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ 1933 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը[2]։ 1939 թվականին նա աշխատանքի է անցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է Հորդանանում, Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետությունում, Նիդերլանդներում և Ավստրիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի հոկտեմբերի 22-ի կեսօրին ինքնաձիգներով զինված երեք անձ մոտեցել է Վիեննայում Թուրքիայի դեսպանության շենքին՝ սպանելով անվտանգության աշխատակցիներին և ներխուժելով դեսպանի գրասենյակ։ Հանդիպելով թուրք դեսպանին՝ մարտիկները հարցրել են, թե արդյոք նա Թուրքիայի դեսպանն է։ Ստանալով դրական պատասխան՝ բրիտանական և իսրայելական արտադրության ատրճանակներից նրանք գնդակահարել են նրան[3]։ Թունալըղիլը տեղում մահացել է, իսկ մարտիկները ավտոմեքենայով հապշտապ լքել են դեպքի վայրը[4]։
Այս հարձակմանը երկու օր անց հաջորդել է մեկ այլ պլանավորված հարձակում, որն իրականացվել էր Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզի նկատմամբ։ 1975 թվականի հոկտեմբերի 24-ին դեսպանության շենքի մոտ Էրեզի հետ միասին սպանվել էր նաև նրա վարորդը՝ Թալիփ Եները[5]։
Երեք զինված անձանց ինքնությունն այդպես էլ չի բացահայտվել և նրանք չեն դատապարտվել[6][7]։ Սա Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ կազմակերխության նախաձեռնած առաջին սպանությունն էր, իսկ արդեն 1984 թվականի դրությամբ կազմակերպության մարտիկները սպանել էին թուրք 20 դիվանագետի և նրանց ընտանիքների անդամների[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Newspaper Milliyet October 22, 2004 Արխիվացված Հունիս 4, 2006 Wayback Machine (tr)
- ↑ Oku July 4, 2007(չաշխատող հղում) (tr)
- ↑ Lester A. Sobel, "Political terrorism, Volume 2, University of Michigan, Facts on File, 1978, p. 248
- ↑ «TURKISH DIPLOMATS KILLED BY THE ARMENIAN TERRORISTS DURING THEIR DUTY». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Guerre et terrorisme arméniens, Paris: Presses universitaires de France, 2002, p. 44
- ↑ Encyclopedia of terrorism Արխիվացված 2014-06-29 Wayback Machine, Infobase Publishing, 2007, Cindy C. Combs, Martin W. Slann, p. 394]
- ↑ Michael M. Gunter, "Pursuing the Just Cause of their People. A Study of Contemporary Armenian Terrorism, Westport-New York-London, Greenwood Press, 1986, p. 68
- ↑ Baron Max, Beloff Beloff, "Beyond the Soviet Union: the fragmentation of power, Ashgate, 1997, p. 42