Դանիել Քեյն
Դանիել Քեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1948[1] Մելբուռն, Ավստրալիա[1] |
Մահացել է | ապրիլի 16, 2021[2] (73 տարեկան) |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Մակքուորի համալսարան |
Ալմա մատեր | Մելբուրնի համալսարան և Ավստրալիական ազգային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Դանիել Քեյն (հունվարի 25, 1948[1], Մելբուռն, Ավստրալիա[1] - ապրիլի 16, 2021[2]), ավստրալիացի լեզվաբան է, աշխարհի առաջատար հեղինակներից մեկը՝ յուրչեն և խիտան լեզուների և դրանց ձեռագրերի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Քեյնը (Kāng Dān: 康丹) ծնվել է 1948 թվականին Մելբուռնում։ Հորից զրկված լինելով, երբ դեռ երիտասարդ էր, հանգամանքերը կաշկանդում էին նրան, որ դադարեցնի իր կրթությունը և աշխատանքի անցնի 15 տարեկան հասակում։ Թողել է դպրոցը և աշխատանքի անցել բանկում՝ որպես վաճառող։ Այնտեղ նա բացահայտեց, որ լեզուներ սովորելու տաղանդ ունի։ Մելբուռնը մագնիս էր ամբողջ աշխարհի ներգաղթյալների համար, և նա գտնում էր, որ երբ նրանք մտնում էին բանկ, քիչ ջանք գործադրելով կարող էր շփվել նրանց հետ։ Ազատ ժամանակ անցել է հետագա կրթության և մի քանի լեզուներով բարձր առաջադիմությամբ ընդունվել է Մելբուռնի համալսարան։
1971 թվականին այնտեղ ստացել է Առաջին կարգի գերեզանցության դիպլոմ՝ մասնագիտանալով չինարենի մեջ և ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, կրթաթոշակ՝ Ավստրալիայի ազգային համալսարանից։ 1975 թվականին ավարտել է ասպիրանտուրան Յուրչենի՝ Տունգուս–մանջուրական լեզվի վերաբերյալ թեզով, որով խոսում էին Ջին դինաստիայի ժամանակ Հյուսիսային Չինաստանում։ 1976 թվականին Ավստրալիայի ազգային համալսարանից ստացել է ասիական գիտությունների մագիստրոսի կոչում։
Ակադեմիական կարիերային զուգահեռ՝ Քեյնը ունեցել է նաև դիվանագիտական կարիերա։ 1976 թվականին միացել է Ավստրալիայի Արտաքին գործերի դեպարտամետին և մեկնել է Պեկին բարեփոխումների սկզբնական շրջանում, մասնավորապես՝ Ժողովրդավարության պատի շրջանում։ 1990–ականներին նաև Պեկինում Ավստրալիայի դեսպանատան մշակութայի խորհրդատու էր։
1981 թվականին Մելբուռնի համալսարանում դասավանդում էր չինարեն, իսկ 1988 և 1993 թվականներին Պեկինի համալսարանի չինարենի ամբիոնի գիտական այցելու էր։ 1997 թվականից Սիդնեյի Մաքուարի համալսարանում չինարենի պրոֆեսոր էր։
2010 թվականին այրիացել է, երբ կինը՝ Ի Շաքինգը (Yè Xiǎoqīng (葉曉青)՝ Ցին կայսրության պատմության և չինարենի արդիականացման Շանհայի գիտնականը[3], մահացել էր քաղցկեղից, քաղցկեղի վաղ ախտորոշումից հետո իր նախնական վերականգնումը վտանգի ենթարկելով, որդուն՝ Յանին լույս աշխարհ բերելու համար (易安 (Yìān)[4]։
Դանիել Քեյնի գրքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daniel Kane 1989. The Sino-Jurchen Vocabulary of the Bureau of Interpreters. (Uralic and Altaic Series, vol. 153). Indiana University, Research Institute for Inner Asian Studies. Bloomington, Indiana. 0-933070-23-3.
- Daniel Kane 2009. The Kitan Language and Script (Handbook of Oriental Studies series, Section 8: Uralic & Central Asian Studies). Leiden: Brill. 978-90-04-16829-9.
- Kane, Daniel. 1997. "Language Death and Language Revivalism the Case of Manchu". Central Asiatic Journal 41 (2). Harrassowitz Verlag: 231–49. https://www.jstor.org/stable/41928113.
Հանրաճանաչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daniel Kane 2006. The Chinese Language: Its History and Current Usage. Tuttle Publishing. 0-8048-3853-4, 978-0-8048-3853-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.humanities.org.au/civicrm?civiwp=CiviCRM&q=civicrm%2Fmailing%2Fview&reset=1&id=854
- ↑ 2,0 2,1 2,2 https://madeinchinajournal.com/2021/05/03/a-tribute-to-daniel-kane/
- ↑ Daniel Kane, The Khitan Language and Script, Brill, 2009 p.xii
- ↑ Daniel Kane and Hamish McDonald, An intellectual voice that connected East and West, Sydney Morning Herald, 10 July 2010.