Դանիել Քեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Քեյն
Ծնվել էհունվարի 25, 1948(1948-01-25)[1]
Մելբուռն, Ավստրալիա[1]
Մահացել էապրիլի 16, 2021(2021-04-16)[2] (73 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Մակքուորի համալսարան
Ալմա մատերՄելբուրնի համալսարան և Ավստրալիական ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Դանիել Քեյն (ծնվել է 1948 թվականին), ավստրալիացի լեզվաբան է, աշխարհի առաջատար հեղինակներից մեկը՝ յուրչեն և խիտան լեզուների և դրանց ձեռագրերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Քեյնը (Kāng Dān: 康丹) ծնվել է 1948 թվականին Մելբուռնում։ Հորից զրկված լինելով, երբ դեռ երիտասարդ էր, հանգամանքերը կաշկանդում էին նրան, որ դադարեցնի իր կրթությունը և աշխատանքի անցնի 15 տարեկան հասակում։ Թողել է դպրոցը և աշխատանքի անցել բանկում՝ որպես վաճառող։ Այնտեղ նա բացահայտեց, որ լեզուներ սովորելու տաղանդ ունի։ Մելբուռնը մագնիս էր ամբողջ աշխարհի ներգաղթյալների համար, և նա գտնում էր, որ երբ նրանք մտնում էին բանկ, քիչ ջանք գործադրելով կարող էր շփվել նրանց հետ։ Ազատ ժամանակ անցել է հետագա կրթության և մի քանի լեզուներով բարձր առաջադիմությամբ ընդունվել է Մելբուռնի համալսարան։

1971 թվականին այնտեղ ստացել է Առաջին կարգի գերեզանցության դիպլոմ՝ մասնագիտանալով չինարենի մեջ և ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, կրթաթոշակ՝ Ավստրալիայի ազգային համալսարանից։ 1975 թվականին ավարտել է ասպիրանտուրան Յուրչենի՝ Տունգուս–մանջուրական լեզվի վերաբերյալ թեզով, որով խոսում էին Ջին դինաստիայի ժամանակ Հյուսիսային Չինաստանում։ 1976 թվականին Ավստրալիայի ազգային համալսարանից ստացել է ասիական գիտությունների մագիստրոսի կոչում։

Ակադեմիական կարիերային զուգահեռ՝ Քեյնը ունեցել է նաև դիվանագիտական կարիերա։ 1976 թվականին միացել է Ավստրալիայի Արտաքին գործերի դեպարտամետին և մեկնել է Պեկին բարեփոխումների սկզբնական շրջանում, մասնավորապես՝ Ժողովրդավարության պատի շրջանում։ 1990–ականներին նաև Պեկինում Ավստրալիայի դեսպանատան մշակութայի խորհրդատու էր։

1981 թվականին Մելբուռնի համալսարանում դասավանդում էր չինարեն, իսկ 1988 և 1993 թվականներին Պեկինի համալսարանի չինարենի ամբիոնի գիտական այցելու էր։ 1997 թվականից Սիդնեյի Մաքուարի համալսարանում չինարենի պրոֆեսոր էր։

2010 թվականին այրիացել է, երբ կինը՝ Ի Շաքինգը (Yè Xiǎoqīng (葉曉青)՝ Ցին կայսրության պատմության և չինարենի արդիականացման Շանհայի գիտնականը[3], մահացել էր քաղցկեղից, քաղցկեղի վաղ ախտորոշումից հետո իր նախնական վերականգնումը վտանգի ենթարկելով, որդուն՝ Յանին լույս աշխարհ բերելու համար (易安 (Yìān)[4]։

Դանիել Քեյնի գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daniel Kane 1989. The Sino-Jurchen Vocabulary of the Bureau of Interpreters. (Uralic and Altaic Series, vol. 153). Indiana University, Research Institute for Inner Asian Studies. Bloomington, Indiana. 0-933070-23-3.
  • Daniel Kane 2009. The Kitan Language and Script (Handbook of Oriental Studies series, Section 8: Uralic & Central Asian Studies). Leiden: Brill. 978-90-04-16829-9.
  • Kane, Daniel. 1997. "Language Death and Language Revivalism the Case of Manchu". Central Asiatic Journal 41 (2). Harrassowitz Verlag: 231–49. https://www.jstor.org/stable/41928113.

Հանրաճանաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]