Գևորգ Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1955 (69 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանասեր և արևելագետ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Պարգևներ | |
Գևորգ Ասատրյան Վիքիդարանում |
Գևորգ Սեդրակի Ասատրյան (օգոստոսի 23, 1955), բանասեր, թարգմանիչ, արևելագետ, Հայաստանի գրողների միության անդամ (2016 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Ասատրյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 23-ին։ 1982 թվականինին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեում՝ որպես հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1998 թվականից ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչությունում՝ որպես բաժնի պետ և «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ Ծառայությանը զուգահեռ դասավանդել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում և զբաղվել գիտագրական աշխատանքով[1]։
Գիտագրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակել և թարգմանել է «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» ծավալուն հատորը, տպագրել միջնադարյան գրական հայտնի հուշարձան «Քալիլա և Դիմնայի» առակները։ Իր թարգմանությամբ առաջին անգամ հայերեն են հրատարակվել իրանցի հայտնի արձակագիրներ Զոյա Փիրզադի (երկու հատոր)[2][3], Ֆարիբա Վաֆիի (երկու հատոր), Ֆարհադ Հասանզադեի, մի շարք անվանի դրամատուրգների (Մ. Չարմշիր, Ա. Աբեդի, Ա. Նադերի, Ղ. Սադեղի և այլն) և մանկագիրների ստեղծագործությունները։ Գևորգ Ասատրյանի աշխատանքները տեղ են գտել հանրակրթական դպրոցի Մայրենի լեզվի 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների դասագրքերում և ընթերցարաններում։ Տպագրության փուլում են արձակագիրներ Ֆարհադ Հասանզադեի «Մեղեդի երկուշաբթի օրերի համար» վեպը և Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի հայերեն ամբողջական արձակ վերապատմումը։
Պարգևներ, կոչումներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» (երեք աստիճան) մեդալներով։ Ունի փոխգնդապետի զինվորական կոչում։ Գրական գործունեության համար արժանացել է Իրանի նախագահի (2012 թ.), Իրանի գրողների միության («Սիրված թարգմանիչ», 2017թ.) և Հայաստանի գրողների միության («Կանթեղ», 2020թ)[4] մրցանակներին։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Թաշի Շոքուֆե։ «Ամենագեղեցիկ երգը».- Երևան։ Էդիթ Պրինտ, Ա.թ.- 9 չհ․ էջ։
- Յուսոֆի Ահմադռեզա։ «Աստղիկը»։ [Հեքիաթ].- Երևան ։ Էդիթ Պրինտ, [2006].- 9 չհ․ էջ։
- «Քալիլա և Դիմնա»։ Միջնադարյան առակների ժողովածու․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2007.- Ա-Զ, 152 էջ։
- «Պարսկական ժողովրդական հեքիաթներ»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2010.- 464 էջ։
- Փիրզադ Զոյա։ «Զատկի նախօրեին»։ Վիպակներ.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2015.- 172 էջ։
- Փիրզադ Զոյա։ «Ինչպես բոլոր երեկոները».- Երևան։ Էդիթ Պրինտ, 2014.- 164 էջ։
- «Ագռավի յոթ երազանքները»։ Արդի իրանական հեքիաթներ․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2017.- 180 էջ։
- Ժամանակակից իրանական դրամատուրգիա.- Երևան։ ՀԳՄ հրատարակչություն, 2017.- 366 էջ.- Բովանդ․-ից՝ Ալի Աբեդի։ «Բոռը»
- Ֆարհադ Հասանզադե։ «Զիբա՛, կանչի՛ր ինձ»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2019.- 212 էջ։
- Վաֆի Ֆարիբա։ «Իմ թռչունը».- Երևան։ Էդիթ Պրինտ, 2020.- 142 էջ։
- Վաֆի Ֆարիբա։ «Նույնիսկ երբ ծիծաղում ենք».- Երևան։ Էդիթ Պրինտ, 2020.- 143 էջ։
- Լեյլա Գիլանդե։ «Հաջի Ջալալը․ Հուշեր»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2023.- 143 էջ։
- Ահմադռեզա Ահմադի։ «Իսկ գարնանն իմ սպիտակ նապաստակին գտա»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2006։
- «Արդի իրանական դրամատուրգիա»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2012․- Բովանդ-ից՝ Ալիռեզա Նադերի։ «Պատը»։ Մոհամմադ Չարմշիր։ «Սիրերգություն մահվան մասին»։
- Ջհանգիրյան Աբաս։ «Հրեշի ստվերը»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2023․- 224 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ». orient.rau.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Զոյա Փիրզադ» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 10. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: Text "Գրանիշ" ignored (օգնություն); Text "Ինչպես բոլոր երեկոները" ignored (օգնություն) - ↑ «Զոյա Փիրզադ» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: Text "Գրանիշ" ignored (օգնություն); Text "Կանթով գավաթը" ignored (օգնություն) - ↑ «ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ-Գևորգ Ասատրյան».