Գևորգ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ասատրյան
Ծնվել էօգոստոսի 23, 1955(1955-08-23) (68 տարեկան)
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր և արևելագետ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Պարգևներ

Գևորգ Սեդրակի Ասատրյան (օգոստոսի 23, 1955(1955-08-23)), բանասեր, թարգմանիչ, արևելագետ, Հայաստանի գրողների միության անդամ (2016 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Ասատրյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 23-ին։ 1982 թվականինին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեում՝ որպես հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1998 թվականից ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչությունում՝ որպես բաժնի պետ և «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ Ծառայությանը զուգահեռ դասավանդել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում և զբաղվել գիտագրական աշխատանքով[1]։

Գիտագրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել և թարգմանել է «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» ծավալուն հատորը, տպագրել միջնադարյան գրական հայտնի հուշարձան «Քալիլա և Դիմնայի» առակները։ Իր թարգմանությամբ առաջին անգամ հայերեն են հրատարակվել իրանցի հայտնի արձակագիրներ Զոյա Փիրզադի (երկու հատոր)[2][3], Ֆարիբա Վաֆիի (երկու հատոր), Ֆարհադ Հասանզադեի, մի շարք անվանի դրամատուրգների (Մ. Չարմշիր, Ա. Աբեդի, Ա. Նադերի, Ղ. Սադեղի և այլն) և մանկագիրների ստեղծագործությունները։ Գևորգ Ասատրյանի աշխատանքները տեղ են գտել հանրակրթական դպրոցի Մայրենի լեզվի 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների դասագրքերում և ընթերցարաններում։ Տպագրության փուլում են արձակագիրներ Ֆարհադ Հասանզադեի «Մեղեդի երկուշաբթի օրերի համար» վեպը և Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի հայերեն ամբողջական արձակ վերապատմումը։

Պարգևներ, կոչումներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» (երեք աստիճան) մեդալներով։ Ունի փոխգնդապետի զինվորական կոչում։ Գրական գործունեության համար արժանացել է Իրանի նախագահի (2012 թ.), Իրանի գրողների միության («Սիրված թարգմանիչ», 2017թ.) և Հայաստանի գրողների միության («Կանթեղ», 2020թ)[4] մրցանակներին։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Թաշի Շոքուֆե։ «Ամենագեղեցիկ երգը».- Երևան։ Էդիթ Պրինտ, Ա.թ.- 9 չհ․ էջ։
  • Յուսոֆի Ահմադռեզա։ «Աստղիկը»։ [Հեքիաթ].- Երևան ։ Էդիթ Պրինտ, [2006].- 9 չհ․ էջ։
  • «Քալիլա և Դիմնա»։ Միջնադարյան առակների ժողովածու․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2007.- Ա-Զ, 152 էջ։
  • «Պարսկական ժողովրդական հեքիաթներ»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2010.- 464 էջ։
  • Փիրզադ Զոյա։ «Զատկի նախօրեին»։ Վիպակներ.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2015.- 172 էջ։
  • Փիրզադ Զոյա։ «Ինչպես բոլոր երեկոները».- Երևան։ Էդիթ Պրինտ, 2014.- 164 էջ։
  • «Ագռավի յոթ երազանքները»։ Արդի իրանական հեքիաթներ․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2017.- 180 էջ։
  • Ժամանակակից իրանական դրամատուրգիա.- Երևան։ ՀԳՄ հրատարակչություն, 2017.- 366 էջ.- Բովանդ․-ից՝ Ալի Աբեդի։ «Բոռը»
  • Ֆարհադ Հասանզադե։ «Զիբա՛, կանչի՛ր ինձ»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2019.- 212 էջ։
  • Վաֆի Ֆարիբա։ «Իմ թռչունը».- Երևան։ Էդիթ Պրինտ, 2020.- 142 էջ։
  • Վաֆի Ֆարիբա։ «Նույնիսկ երբ ծիծաղում ենք».- Երևան։ Էդիթ Պրինտ, 2020.- 143 էջ։
  • Լեյլա Գիլանդե։ «Հաջի Ջալալը․ Հուշեր»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2023.- 143 էջ։
  • Ահմադռեզա Ահմադի։ «Իսկ գարնանն իմ սպիտակ նապաստակին գտա»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2006։
  • «Արդի իրանական դրամատուրգիա»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2012․- Բովանդ-ից՝ Ալիռեզա Նադերի։ «Պատը»։ Մոհամմադ Չարմշիր։ «Սիրերգություն մահվան մասին»։
  • Ջհանգիրյան Աբաս։ «Հրեշի ստվերը»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2023․- 224 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ». orient.rau.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  2. «Զոյա Փիրզադ» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 10. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Text "Գրանիշ" ignored (օգնություն); Text "Ինչպես բոլոր երեկոները" ignored (օգնություն)
  3. «Զոյա Փիրզադ» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Text "Գրանիշ" ignored (օգնություն); Text "Կանթով գավաթը" ignored (օգնություն)
  4. «ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ-Գևորգ Ասատրյան».