Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր
Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Book and Copyright Day, իսպ.՝ Día Mundial del Libro y del Derecho de Autor, չինարեն՝ 世界图书与版权日, ռուս.՝ Всемирный день книг и авторского права, ֆր.՝ Journée mondiale du livre et du droit d'auteur), 1995 թվականին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր (բանաձև № 3.18)[1]։
Որոշումն ընդունվել է կրթության, մշակութային ավանդույթների զարգազման համար, հաշվի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործվող, ամենավստահելի տարածման միջոցն է։ Բանաձևում նշված է այդ օրը գրքի ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման արդյունավետությունը։
Որոշումը կայացնելուց հաշվի է առնվել, որոշ երկրներ այդ օրը արդեն տոնում էին «Գրքի օր»։ Մասնավորապես Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը 1926 թվականին հրաման էր ստորագրել, ըստ որի, քանի որ ապրիլի 23-ը Միգել դե Սերվանտեսի մահվան օրն է, այն հայտարարել «Իսպանական գրքի օր»։ Այս տարի նույն օրը Բարսելոնում բացվեց գրքի խոշոր տոնավաճառ։ Նույն տեղում 1931 թվականից ավանդույթ դարձավ այդ օրը գիրք գնողներին վարդ նվիրել[2]։ Նույն ավանդույթը 2002 թվականից գործում է նաև Մոսկվայում։
Ապրիլի 23-ը գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 23-ին ծնվել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հալդոր Լաքսնես (1902)
- Մորիս Դրյուոն (1918)
- Մանուել Վալեխո (1923)
Ապրիլի 23-ին մահացել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Շեքսպիր (1616)
- Գարսիլասո դե լա Վեգան (1616)
- Միգել դե Սերվանտես (1616)
- Ժոզեպ Պլա (1981)
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
- Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից սկսած Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր[3][4]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա մասին Դ Համերշելդի գրադարանի կայքում
- 2007 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կոչը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրքեր կատեգորիայում։ |