Գրիգորի Պոտյոմկին
Գրիգորի Պոտյոմկին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13 (24), 1739 |
Ծննդավայր | Չիժևո, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 5 (16), 1791 (52 տարեկան) |
Մահվան վայր | Rădenii Vechi, Ungheni District, Մոլդովա |
Գերեզման | St. Catherine's Cathedral, Kherson |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Alexander Potemkin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Grigory Potyomkin Վիքիպահեստում |
Իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկին-Տավրիչեսկի (ռուս.՝ Князь Григо́рий Алекса́ндрович Потёмкин-Таври́ческий, սեպտեմբերի 13 (24), 1739, Չիժևո, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5 (16), 1791, Rădenii Vechi, Ungheni District, Մոլդովա), ռուս պետական և ռազմական, գործիչ, դիվանագետ, գեներալ-ֆելդմարշալ (1784)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոտյոմկինի քաղաքական կարիերան սկսվել է 1762 թվականին, մասնակցել է պալատական հեղաշրջման, որի հետևանքով գահ է բարձրացել Եկատերինան։ Աչքի է ընկել 1768-1774 թթ.-ին ռուս-թուրքական պատերազմում։ Մերձավորությունը Եկատերինա II-ի հետ (1770 թվականից սկսած) նպաստել է նրան դառնալու ամենահզոր ու ազդեցիկ անձնավորությունը երկրում։ Լինելով տաղանդավոր վարչագետ՝ մեծապես օգնել է Եկատերինա II-ին բացարձակ միապետության ամրապնդման գործում։
1774 թ.-ին կազմակերպել է Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության ճնշումը, 1775 թ.-ին վերացրել է Զապորոժյան սեչը՝ որպես նոր զանգվածային ելույթի հնարավոր օջախ։ 1776 թ.-ից՝ Նովոռոսիայի, Ազովի և Աստրախանի նահանգների գեննահանգապետն էր։ 1783 թ.-ին իրագործել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու իր ծրագիրը, որի համար ստացել է Տավրիկյան իշխանի տիտղոսը։ Աջակցել է Հս․ մերձսևծովյան շրջանի տնտ․ յուրացմանը և Խերսոնի, Նիկոլաևի, Սևաստոպոլի, Եկատերինոսլավի կառուցմանը։ 1784 թ.-ին նշանակվել է Ռազմ, կոլեգիայի պրեզիդենտ։ 1787-1791 թթ.-ի ռուս- թուրքական պատերազմի ժամանակ բանակի հրամանատարն էր։
Հիվանդացել և վախճանվել է Յաշում, որտեղ Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ էին վարում։ Պոտյոմկինն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի հայ ազգային ազատագրական շարժման գործիչներից Հովհաննես Նազարյանի և Հովսեփ Արղությանի հետ։ Փայփայում էր Հայաստանի թագավոր դառնալու միտքը։ 1780-ական թվականներին առաջ է քաշել Անդրկովկասում վրացական, հայկական և աղվանական, բուֆերային պետություններ ստեղծելու նախագիծ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 387)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Պոտյոմկին» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1739 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1791 մահեր
- Մոլդովայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Քաղաք հիմնադրած անձինք
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս դիվանագետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ