Գրիգոր Արեյան
Արտաքին տեսք
Գրիգոր Արեյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1899 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 3, 1973 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և թարգմանիչ |
Կրթություն | Խարկովի ազգային բժշկական համալսարան (1927) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Գրիգոր Արեյան Վիքիդարանում |
Գրիգոր Գրիգորի Արեյան (հունվարի 1, 1899, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա) քաղաքում։ Ավարտել է Տաշքենդի ռուսական արական գիմնազիան, 1927 թվականին Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1927-1947 թվականներին աշխատել է բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1951 թվականից բնակվել է Երևանում։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում որպես սրբագրիչ, ապա ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության պոլիգրաֆիական արդյունաբերության և հրատարակչությունների գլխավոր խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր։ Մահացել է Երևանում[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրելու իրավունքը, Երևան, «Հայաստան», 1969, 296 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից և լատիներենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շանդոր Պետեֆի։ Բանաստեղծություններ․- Երևան, Հայպետհրատ, 1952․- 62 էջ։
- Անտիկ գրականության քրեստոմատիա (թարգմանության հեղինակակից Սողոմոն Տարոնցի), հատոր 2․- Երևան, Հայպետհրատ, 1954․- 265 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, որոնցից վերջինը՝ «Հրեշտակների ապստամբություն», թարգմանել է Գ. Արեյանը)․- Երևան։ Հայպետհրատ, 1959․- 594 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Կրենքըբիլ (պատմվածք)․- Երևան։ Հայպետհրատ, 1959․- 32 էջ։
- Գյուստավ Ֆլոբեր։ Սալամբո (վեպ)․- Երևան։ Հայպետհրատ, 1959․- 368 էջ։
- Լուկրեցիոս։ Իրերի բնության մասին․- Երևան։ Հայպետհրատ, 1960․- 230 էջ։
- Ալեն Ռենե Լըսաժ։ Կաղ սատանան (վեպ)․- Երևան, «Հայաստան», 1965․- 219 էջ։
- Ֆրանսիս Կարսակ։ Տիեզերքի Ռոբինզոնները (վիպակ)․- Երևան, «Հայաստան», 1966․- 212 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Սիլվեստր Բոննարի ոճիրը (վեպ)․- Երևան, «Հայաստան», 1967․- 260 էջ։
- Կիրիլ Անդրեև։ Արկած որոնողները․- Երևան, «Հայաստան», 1968․- 362 էջ։
- Լուի Բոսենար։ Կապիտան թոկից փախածը (պատմավեպ)․- Երևան, «Հայաստան», 1972․- 361 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 57-58.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արեյան» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 1 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 3 մահեր
- 1973 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Լատիներենից հայերեն թարգմանիչներ