Jump to content

Գրամշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գրամշի
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՀամայնքԷլբասանի գավառ և Gramsh municipality?
ԲԾՄ220 մետր
Բնակչություն8440 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1[1] և UTC+2
Հեռախոսային կոդ0513
Փոստային դասիչ3301
Պաշտոնական կայքbashkiagramsh.gov.al
Գրամշի (Ալբանիա)##
Գրամշի (Ալբանիա)

Գրամշի[2] (ալբ․՝ Gramshi), Կենտրոնական Ալբանիայի Էլբասանի շրջանում հնագույն քաղաք և ինքնավար մարզ։ Բնակչությունը ըստ 2011 թվականի մարդահամարի կազմել է 24231 բնակիչ։ Քաղաքից են ծագել իտալացի կոմունիստ Անտոնիո Գրամշիի նախնիները։

Քաղաքային շրջանը ձևավորվել է 2015 թվականին տեղական բարեփոխումների ժամանակ Գրամշի, Կոդովջատ, Կուկուր,Կուշովե, Լենիե, Պիշայ, Պորոչան, Սկենդերբեգա, Սուլթ և Թունջա քաղաքային շրջանների ոչնչացման հետևանքով։ Գրամշին դարձավ վարչական կենտրոն[3]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը 739,22 կմ² ընդհանուր մակերեսով տարածքի համար կազմում էր 24231 մարդ[4]։ Նախկին քաղաքային շրջանի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 8440 մարդ[5]։

Քաղաքը տրանսպորտային կապեր ունի Էլբասան, Կորչա, Պոգրադեց, Չորովոդա, Լիբրաջ և Բերատ քաղաքների հետ։ Գրամշիով հոսում է Դևոլի գետը։

Պատմություն և ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության ժամակաշրջանում և մինչև 1912 թվականին Ալբանիայի անկախության հռչակումը քաղաքը թուրքերենով հայտնի էր որպես Grameç։

Հին ժամանակներում Գրամշին բնկեցված է եղել, ինչի մասին վվկայում են հնագիտական գտածոները, որոնք պատրաստվել էին Tuma e Cerujës թմբուկներում։

Միջնադարում տարածքը եղել է ֆեոդալ Ջորջ Արիանիտի ազդեցության տակ։ Օսմանյան կառավարման ժամանակ այս տարածքը Օսմանյան կայսրության վարչական միավորումն էր (Kaza)՝ Էլբասանի թուրքական նահանգի կազմում և մտնում էր Մանաստիրի վիլայեթի մեջ[6]։

1912-1947 թվականներին քաղաքը եղել է Գրամշիի տարածքի կենտրոնը։ Այն ժամանակ նոր վարչական բաժանման ներդրամբ այն դարձավ Գրամշի շրջանի վարչական կենտրոնը, որում տեղակայացված էին կառավարման տարբեր հաստատություններ։

Գրամշին քաղաքի կարգավիճակ է ստացել 1960 թվականի հոիլիսի 10-ին։ 1965 թվականին եղել է մունիցիպալիտետ։

Տնտեսությունը և մշակույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունիզմի շրջանում քաղաքում տեղակայված էր ռազմական տեխնիկայի արտադրության գործարաններից մեկը։ 1980 թվականի Դևոլի գետի վրա սկսվեց հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, որը դադարեցվեց կոմունիստական առաջնորդ Էնվեր Հոջայի մահից հետո, որից հետո սկսվեց անցումային շրջանը մինչև 1990-ական թվականները, ինչն էլ ավարտվեց այդ համակարգի փլուզմամբ։

2013 թվականին հոկտեմբերին արձանագրվել է քաղաքապետարանի բարձր պարտքի և մոտալուտ սնանկության մասին[6]։

Քաղաքն ունի սեփական ֆուտբոլային ակումբ «Գրամշի» ֆուտբոլային ակումբը։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայտի ճարտարապետ Կասեմին ծնվել է 16-րդ դարում
  • Իսմայիլ Քեմալի Գրամշին Ալբանիայի անկախության հռչակագիրը ստորագրողներից մեկն է
  • Հայտնի իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Գրամշիու արմատները Գրամշիից են

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. Կաղապար:Карты государств
  3. «Law nr. 115/2014» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. «Interactive map administrative territorial reform». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «2011 census results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  6. 6,0 6,1 GRAMSH, BASHKIA 800 mln BORXHE [Gramsh, the municipality in debt of 800 mill LEK] (YouTube) (Albanian). Skampa TV. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրամշի» հոդվածին։