Գվիդո Գանյաչի
Գվիդո Գանյաչի իտալ.՝ Guido Cagnacci | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1601[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա[1] |
Վախճանվել է | 1663[4][5][1][…] |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Կլեոպատրայի մահը[1] և Կլեոպատրայի մահը[1] |
Guido Cagnacci Վիքիպահեստում |
Գվիդո Գանյաչի, (իտալ.՝ Guido Cagnacci, հունվարի 19, 1601[1][2][3][…], Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա[1] - 1663[4][5][1][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]), իտալացի ուշ բարոկկո ժամանակաշրջանի նկարիչ, պատկանել է ֆորլիյան և բոլոնյան գեղարվեստի դպրոցներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ռիմինի քաղաքի մոտ գտնվող Սանտարկաջելո դի Ռոմանիա ավանում։ Հայտնի չէ, թե ով է եղել նրա առաջին ուսուցիչը։ Գեղանկարչություն սովորել է Բոլոնիայում 1618 - 1621 թթ., ըստ երևույթին Լոդովիկո Կարաչիի կամ նրա աշակերտների մոտ։ Հետո սովորել է Հռոմում (1621 - 1622 թթ.) Ջիովաննի Ֆրանչեսկո Բարբիերիմոտ, Հռոմում ծանոթանում է իր ժամանակակից նկարիչների Գվիդո Ռենիի ու Սիմոն Վուեի հետ։ 1627 թվականից աշխատում է Ռիմինիում, մեկ տարի անց, 1628 թվականին փորձում է փախչել հանգուցյալ արիստոկրատ Թեոդոր Ստիվավիի այրու հետ, որի ազգականների համաձայն չէին նրանց ամուսնությանը։ Այս անհաջող փորձից հետո Գվիդո Գանյաչին ստիպված է լինում լքել քաղաքը։ Ռիմինի է վերադառնում 1631 թ., և աշխատում այնտեղ մինչև 1642 թ., այդ ժամանակահատվածում նրա աշխատանքների վրա նկատվում է Կարավաջոյի ազդեցությունը։ Ռիմինիից հետո մեկնում է Ֆորլի, որտեղ ուսանում է Մելոցո դե Ֆորլիի մոտ։ 1650 թ. նա մեկնում է Վենետիկ, որտեղ ծանոթանում է Նիկոլաս Ռենիրիի հետ։ 1658 թ. գնում է Վիեննա, այնտեղ նրան հովանավորում է Լեոպոլդ I կայսրը[6]։ Մահացել է Վիեննայում 1663 թվականին։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում նա նկարում է հոգևոր թեմատիկայով, բայց Վենետիկում Նիկոլաս Ռենիրիի հետ ծանոթանալուց հետո, նրա ստեղծագործություններում զգացմունքային, մերկ մարմիններ պատկերող տեսարաններն հաճախակի են դառնում, ինչպիսիք են՝ Լուկրեցիան, Կլեոպատրան, Մարիամ Մագդաղենացին և այն[7]։ Գանյաչիի ստեղծագործությունը իր ժամանակակիցների համար անհասկանալի էին, սակայն այժմյան քննադատների կողմից այն արժանանում է բարձր գնահատականի[8]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Cagnacci, Guido — [Oxford, England]: OUP, 2002.
- ↑ 2,0 2,1 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ 4,0 4,1 4,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Smyth, Francis P., and John P. O'Neill, ed. (1986). The Age of Correggio and the Carracci։ Emilian Painting of the 16th and 17th Centuries. Washington: National Gallery of Art. էջեր 392–397. ISBN 0-521-34019-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Vertova, Luisa (1993). «Guido Cagnacci. Rimini». The Burlington Magazine. 135 (1088։ Nov.): p. 784.
{{cite journal}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ Fossi, Gloria; Marco Bussagli and Mattia Reiche (2004). Italian Art։ From the Origins to the Present Day. Catherine Frost (transl.). Florence: Giunti. էջ 368. ISBN 88-09-03725-1 (Ital. orig.). OCLC 44745666.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լուկրեցիան» վաստակեց մեկուկես միլիոն եվրո (ռուս.)
- Գվիդո Գանյաչի. XVII դարի հերոս՝ Կարավաջոյի և Ռենիի միջև Արխիվացված 2008-04-12 Wayback Machine (ռուս.)
- Գվիդո Գանյաչի(1601 — 1663)՝ Իտալացի նկարիչ (անգլ.)
- Գվիդո Գանյաչի։ Արվեստի հանրագիտարան (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիդո Գանյաչի» հոդվածին։ |
|