Գվիդո Գանյաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գվիդո Գանյաչի
Guido Cagnacci 003.jpg
Ծնվել է հունվարի 19, 1601(1601-01-19)[1][2][3]
Ծննդավայր Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա[1]
Վախճանվել է 1663[4][5][1][6][7][8][2][9][10][11][12][13]
Մահվան վայր Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[14]
Մասնագիտություն նկարիչ
Ուշագրավ աշխատանքներ Կլեոպատրայի մահը[1] և Կլեոպատրայի մահը[1]
Guido Cagnacci Վիքիպահեստում

Գվիդո Գանյաչի, (իտալ.՝ Guido Cagnacci, հունվարի 19, 1601(1601-01-19)[1][2][3], Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա[1] - 1663[4][5][1][6][7][8][2][9][10][11][12][13], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]), իտալացի ուշ բարոկկո ժամանակաշրջանի նկարիչ, պատկանել է ֆորլիյան և բոլոնյան գեղարվեստի դպրոցներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռիմինի քաղաքի մոտ գտնվող Սանտարկաջելո դի Ռոմանիա ավանում։ Հայտնի չէ, թե ով է եղել նրա առաջին ուսուցիչը։ Գեղանկարչություն սովորել է Բոլոնիայում 1618 - 1621 թթ, ըստ երևույթին Լոդովիկո Կարաչիի կամ նրա աշակերտների մոտ։ Հետո սովորել է Հռոմում (1621 - 1622 թթ) Ջիովաննի Ֆրանչեսկո Բարբիերիմոտ, Հռոմում ծանոթանում է իր ժամանակակից նկարիչների Գվիդո Ռենիի ու Սիմոն Վուեի հետ։ 1627 թվականից աշխատում է Ռիմինիում, մեկ տարի անց, 1628 թվականին փորձում է փախչել հանգուցյալ արիստոկրատ Թեոդոր Ստիվավիի այրու հետ, որի ազգականների համաձայն չէին նրանց ամուսնությանը։ Այս անհաջող փորձից հետո Գվիդո Գանյաչին ստիպված է լինում լքել քաղաքը։ Ռիմինի է վերադառնում 1631 թ, և աշխատում այնտեղ մինչև 1642 թ, այդ ժամանակահատվածում նրա աշխատանքների վրա նկատվում է Կարավաջոյի ազդեցությունը։ Ռիմինիից հետո մեկնում է Ֆորլի, որտեղ ուսանում է Մելոցո դե Ֆորլիի մոտ։ 1650 թ նա մեկնում է Վենետիկ, որտեղ ծանոթանում է Նիկոլաս Ռենիրիի հետ։ 1658 թ գնում է Վիեննա, այնտեղ նրան հովանավորում է Լեոպոլդ I կայսրը[15]։ Մահացել է Վիեննայում 1663 թվականին։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային կյանքի ալեգորիա

Սկզբում նա նկարում է հոգևոր թեմատիկայով, բայց Վենետիկում Նիկոլաս Ռենիրիի հետ ծանոթանալուց հետո, նրա ստեղծագործություններում զգացմունքային, մերկ մարմիններ պատկերող տեսարաններն հաճախակի են դառնում, ինչպիսիք են՝ Լուկրեցիան, Կլեոպատրան, Մարիամ Մագդաղենացին և այն[16]։ Գանյաչիի ստեղծագործությունը իր ժամանակակիցների համար անհասկանալի էին, սակայն այժմյան քննադատների կողմից այն արժանանում է բարձր գնահատականի[17]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Cagnacci, GuidoOUP, 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  4. 4,0 4,1 4,2 Միջազգային տիպօրինակ անուների նույնացուցիչ
  5. 5,0 5,1 5,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Guido Cagnacci
  7. 7,0 7,1 7,2 Guido Cagnacci — 1985.
  8. 8,0 8,1 8,2 Swartz A. Guido Cagnacci — 2005.
  9. 9,0 9,1 9,2 RKDartists
  10. 10,0 10,1 10,2 Athenaeum
  11. 11,0 11,1 11,2 Artnet — 1998.
  12. 12,0 12,1 12,2 Faceted Application of Subject Terminology
  13. 13,0 13,1 13,2 AGORHA
  14. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1406
  15. Smyth, Francis P., and John P. O'Neill, ed. (1986)։ The Age of Correggio and the Carracci։ Emilian Painting of the 16th and 17th Centuries։ Washington: National Gallery of Art։ էջեր 392–397։ ISBN 0-521-34019-5 
  16. Vertova Luisa (1993)։ «Guido Cagnacci. Rimini»։ The Burlington Magazine 135 (1088։ Nov.): p. 784 
  17. Fossi Gloria; Marco Bussagli and Mattia Reiche (2004)։ Italian Art։ From the Origins to the Present Day։ Catherine Frost (transl.)։ Florence: Giunti։ էջ 368։ ISBN 88-09-03725-1 (Ital. orig.)։ OCLC 44745666 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]