Գումա Սոռիլյա
Գումա Սոռիլյա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1919[1] |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Վախճանվել է | հուլիսի 19, 2001[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և վիզուալ արտիստ |
Հայր | José Luis Zorrilla de San Martín? |
Գումա Սոռիլյա (իսպ.՝ Guma Zorrilla de San Martín Muñoz, դեկտեմբերի 28, 1919[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հուլիսի 19, 2001[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի թատերական նկարիչ, բեմանկարիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գումա Սոռիլյան ծնվել է 1919 թվականին Մոնտեվիդեոյում քանդակագործ Խոսե Լուիս Սոռիլյայի և Գումա Մունյոս դել Կամպոյի ընտանիքում։ Ունեցել է չորս քույր[3]։ Մանուկ հասակից նկարել է[4], և նրա ջրաներկերը, գունամատիտով նկարներն ու գծանկարները ցուցադրվել են Amigos del Arte-ում[5]։
Սոռիլյայի կարիերան սկսվել է Բունես Այրեսում, երբ նա թատերական և կինեմատոգրաֆիական ստեղծագործական ծառայություններ էր մատուցում քրոջը՝ դերասան և ռեժիսոր Չինա Սոռիլյային։ Գումայի աշխատանքները հայտնվեցին Ազգային կոմեդիայի և Սոլիս թատրոններում։
Ուրուգվայում և Արգենտինայում աշխատել է տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ, այդ թվում` Օմար Գրասոյի, Անտոնիո Լառետայի, Էստելա Մեդինայի, Դադ Սֆեիրի, Կառլոս Պերսիավալեյի։ Զգեստներն ընտրել է հեշտությամբ՝ դրանք ներգրավելով տեսարանի շրջանակներում։
Առանձնակի հաճույքով է ստեղծել 19-րդ դարի Belle Époque շրջանի զգեստները։ Համագործակցել է Ávila-Martínez Mieres ընկերության հետ։ Մոնտեվիդեոյի քաղաքային թատրոնում ձևավորել է «Ճայը», La pulga en la oreja, Un enredo y un marqués և La Dorotea ներկայացումները։
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիտ»
- Թոռնտոն Ուայլդերի «Մեր քաղաքը»
- Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո»
- Եվրիպիդեսի «Մեդեա»
- El honor no es cosa de mujeres (Նորմա Ալեանդրոյի հետ)
Ֆիլմերի ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Համբույր ճակատին» (իսպ.՝ Besos en la frente, 1996)
- «Երբեք չեմ եղել Վիեննայում» (իսպ.՝ Nunca estuve en Viena, 1986)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է Ուգո Էստրասուլասի հետ։ Զույգն ունեցել է վեց երեխա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոռիլյասը մահացել է 2001 թվականին Մոնտեվիդեոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ «Los vestuarios de una notable diseñadora» (Spanish). 2012 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Guma Zorrilla, hermana de China, en el recuerdo» (Spanish). La Nación. 2001 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Guma por China» (Spanish). La Red 21. 2001 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Langleib, Macarena (December 2012). «Artista del género» (Spanish). Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|