Գումա Սոռիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գումա Սոռիլյա
Guma Zorrilla.jpg
Ծնվել էդեկտեմբերի 28, 1919(1919-12-28)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Վախճանվել էհուլիսի 19, 2001(2001-07-19) (81 տարեկանում)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունFlag of Uruguay.svg Ուրուգվայ
Մասնագիտությունհագուստի ձևավորող և վիզուալ արտիստ
ՀայրJosé Luis Zorrilla de San Martín?

Գումա Սոռիլյա (իսպ.՝ Guma Zorrilla de San Martín Muñoz, դեկտեմբերի 28, 1919(1919-12-28), Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հուլիսի 19, 2001(2001-07-19), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի թատերական նկարիչ, բեմանկարիչ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումա Սոռիլյան ծնվել է 1919 թվականին Մոնտեվիդեոյում քանդակագործ Խոսե Լուիս Սոռիլյայի և Գումա Մունյոս դել Կամպոյի ընտանիքում։ Ունեցել է չորս քույր[2]: Մանուկ հասակից նկարել է[3], և նրա ջրաներկերը, գունամատիտով նկարներն ու գծանկարները ցուցադրվել են Amigos del Arte-ում[4]:

Սոռիլյայի կարիերան սկսվել է Բունես Այրեսում, երբ նա թատերական և կինեմատոգրաֆիական ստեղծագործական ծառայություններ էր մատուցում քրոջը՝ դերասան և ռեժիսոր Չինա Սոռիլյային։ Գումայի աշխատանքները հայտնվեցին Ազգային կոմեդիայի և Սոլիս թատրոններում։

Ուրուգվայում և Արգենտինայում աշխատել է տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ, այդ թվում` Օմար Գրասոյի, Անտոնիո Լառետայի, Էստելա Մեդինայի, Դադ Սֆեիրի, Կառլոս Պերսիավալեյի։ Զգեստներն ընտրել է հեշտությամբ՝ դրանք ներգրավելով տեսարանի շրջանակներում։

Առանձնակի հաճույքով է ստեղծել 19-րդ դարի Belle Époque շրջանի զգեստները։ Համագործակցել է Ávila-Martínez Mieres ընկերության հետ։ Մոնտեվիդեոյի քաղաքային թատրոնում ձևավորել է «Ճայը», La pulga en la oreja, Un enredo y un marqués և La Dorotea ներկայացումները։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Համբույր ճակատին» (իսպ.՝ Besos en la frente, 1996)
  • «Երբեք չեմ եղել Վիեննայում» (իսպ.՝ Nunca estuve en Viena, 1986)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Ուգո Էստրասուլասի հետ։ Զույգն ունեցել է վեց երեխա։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոռիլյասը մահացել է 2001 թվականին Մոնտեվիդեոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Los vestuarios de una notable diseñadora» (Spanish)։ 16 December 2012։ Վերցված է 19 July 2016 
  2. «Guma Zorrilla, hermana de China, en el recuerdo» (Spanish)։ La Nación։ 12 August 2001։ Վերցված է 19 July 2016 
  3. «Guma por China» (Spanish)։ La Red 21։ 14 July 2001։ Վերցված է 19 July 2016 
  4. Langleib Macarena (December 2012)։ «Artista del género» (Spanish)։ Վերցված է 19 July 2016