Գոգի, Գյյոգի, Գյոքի, Գյուքի, Գոգ, Գոգին, Գուքի, Կյուքիդաղ, Կուքի, Սանդյար, Քյոքի, Քյոքի-դաղ, Քյուկի, Քյուքի, լեռնագագաթ ՀայաստանիՎայոց ձորի մարզի և ԱդրբեջանիՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությանՇահբուզի շրջանի սահմանագլխին, Կուքի գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք[1], Վայքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3120 մ)։ Կազմված է նեոգենի հրաբխածին ապարներից։ Կան սողանքներ, սողանքային լիճ, վյուրմի սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Մարտիրոս գյուղից 6,5 կմ հարավ-արևելք։ Լանջերը պատած են ալպյան հարուստ բուսականությամբ ջրառատ է[2][3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։