Գյունսելի Բաշար
Գյունսելի Բաշար թուրքերեն՝ Günseli Başar | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1932 |
Ծննդավայր | Դիարբեքիր, Թուրքիա |
Մահացել է | ապրիլի 19, 2013 (81 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Էրենկյոյի կանանց լիցեյ |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Գյունսելի Բաշար (թուրք. Günseli Başar, հունվարի 22, 1932, Դիարբեքիր, Թուրքիա - ապրիլի 19, 2013, Ստամբուլ, Թուրքիա), «Միսս Թուրքիա» և «Միսս Եվրոպա» մրցույթների հաղթող[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1932 թվականի հունվարի 22-ին Դիարբեքիրում։ Նրա հայրը զինվորական էր։ Նախնիներից է Խալիլ Ռիֆաթ փաշան[1]։ Գյունսելին ռումելական, չերքեզական և վրացական արմատներ ունի[3][4][5][6]։
Ավարտել է Ստամբուլում գտնվող Էրենկեյի դպրոցը։ Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում ուսումնասիրել է քանդակագործություն[2]։ Ուսումնառության ընթացքում Գյունսելին մասնակցել է «Cumhuriyet» թերթի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթին, և 1951 թվականի հոկտեմբերի 13-ին նրան շնորհվել Է «Միսս Թուրքիա» տիտղոսը։ Հաջորդ տարի նա ներկայացրել է Թուրքիան իտալական Նեապոլ քաղաքում անցկացված «Միսս Եվրոպա» մրցույթում։ 1952 թվականի օգոստոսի 20-ին Գյունսելին ճանաչվեց հաղթող, դառնալով Թուրքիայի առաջին հաղթող ներկայացուցիչը այդ մրցույթում[2][7]։
Մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո նա թողել է ուսումը և 23 տարեկանում ամուսնացել գործարար Մեհմեթ Քութսի Բեգդեշի հետ։ 1959 թվականին Գյունսելին ամուսնացել է երկրորդ անգամ, նրա ընտրյալը եղել է Իզմիրի քաղաքապետ Ֆարուկ Թունջանը։ Գյունսելիի երկու ամուսնությունները երկար չեն տևել։ Երկրորդ ամուսնությունից նա ունի դուստր՝ Ասլին։ Գյունսելին ունի երկու թոռնիկ[1]։
1977 թվականին «Hürriyet»-ի սեփականատիրոջ առաջարկով թերթում սկսել է վարել «Günseli Oradaydı» խորագիրը։ Մեկ տարի անց Գյունսելին վթարի է ենթարկվել և լուրջ վնասվածքներ է ստացել։ Վթարից հետո ստիպված է եղել ընդհատել լրագրողուհու իր կարիերան[1]։
Մահացել է 2013 թվականի ապրիլի 20-ին՝ 81 տարեկան հասակում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Günseli Başar (Günseli Başar Kimdir? - Günseli Başar Hakkında)» (թուրքերեն). Hoş Sohbet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Süsoy, Yener (2001 թ․ հոկտեմբերի 21). «Bizim kuşak doğal güzeldi». Hürriyet (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ KÜLTÜR SANAT, SERVİSİ (2013 թ․ ապրիլի 21). «Avrupa'nın en güzeline veda!». Milliyet. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ ÖZER, Ayşe (2009 թ․ մարտի 10). «İlk Avrupa Güzelimiz Günseli Başar». Bodrum Chamber of Commerce. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ YAVUZLAR, Berin (2010 թ․ ապրիլ). «Bir kraliçe, Günseli Başar». Marie Claire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ DÜNDAR, Can (2013 թ․ օգոստոսի 25). «Garbın podyumlarında bir milli temsilci». candundar.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Tarihte bugün: 20 Ağustos». CNN Türk (Turkish). 2009 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Türkiye'nin ilk Avrupa Güzeli hayatını kaybetti» (թուրքերեն). CNNTurk. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.