Գյունսելի Բաշար
Գյունսելի Բաշար թուրքերեն՝ Günseli Başar | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1932 |
Ծննդավայր | Դիարբեքիր, Թուրքիա |
Մահացել է | ապրիլի 19, 2013 (81 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Էրենկյոյի կանանց լիցեյ |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Գյունսելի Բաշար (թուրք. Günseli Başar, հունվարի 22, 1932, Դիարբեքիր, Թուրքիա - ապրիլի 19, 2013, Ստամբուլ, Թուրքիա), «Միսս Թուրքիա» և «Միսս Եվրոպա» մրցույթների հաղթող[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1932 թվականի հունվարի 22-ին Դիարբեքիրում։ Նրա հայրը զինվորական էր։ Նախնիներից է Խալիլ Ռիֆաթ փաշան[1]։ Գյունսելին ռումելական, չերքեզական և վրացական արմատներ ունի[3][4][5][6]։
Ավարտել է Ստամբուլում գտնվող Էրենկեյի դպրոցը։ Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում ուսումնասիրել է քանդակագործություն[2]։ Ուսումնառության ընթացքում Գյունսելին մասնակցել է «Cumhuriyet» թերթի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթին, և 1951 թվականի հոկտեմբերի 13-ին նրան շնորհվել Է «Միսս Թուրքիա» տիտղոսը։ Հաջորդ տարի նա ներկայացրել է Թուրքիան իտալական Նեապոլ քաղաքում անցկացված «Միսս Եվրոպա» մրցույթում։ 1952 թվականի օգոստոսի 20-ին Գյունսելին ճանաչվեց հաղթող, դառնալով Թուրքիայի առաջին հաղթող ներկայացուցիչը այդ մրցույթում[2][7]։
Մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո նա թողել է ուսումը և 23 տարեկանում ամուսնացել գործարար Մեհմեթ Քութսի Բեգդեշի հետ։ 1959 թվականին Գյունսելին ամուսնացել է երկրորդ անգամ, նրա ընտրյալը եղել է Իզմիրի քաղաքապետ Ֆարուկ Թունջանը։ Գյունսելիի երկու ամուսնությունները երկար չեն տևել։ Երկրորդ ամուսնությունից նա ունի դուստր՝ Ասլին։ Գյունսելին ունի երկու թոռնիկ[1]։
1977 թվականին «Hürriyet»-ի սեփականատիրոջ առաջարկով թերթում սկսել է վարել «Günseli Oradaydı» խորագիրը։ Մեկ տարի անց Գյունսելին վթարի է ենթարկվել և լուրջ վնասվածքներ է ստացել։ Վթարից հետո ստիպված է եղել ընդհատել լրագրողուհու իր կարիերան[1]։
Մահացել է 2013 թվականի ապրիլի 20-ին՝ 81 տարեկան հասակում[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Günseli Başar (Günseli Başar Kimdir? - Günseli Başar Hakkında)» (թուրքերեն)։ Hoş Sohbet։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2010-05-16
- ↑ 2,0 2,1 2,2 Süsoy, Yener (2001-10-21)։ «Bizim kuşak doğal güzeldi»։ Hürriyet (Turkish)։ Վերցված է 2010-05-16
- ↑ KÜLTÜR SANAT SERVİSİ (ապրիլի 21, 2013)։ «Avrupa’nın en güzeline veda!»։ Milliyet։ Վերցված է 2014-12-20
- ↑ ÖZER Ayşe (մարտի 10, 2009)։ «İlk Avrupa Güzelimiz Günseli Başar»։ Bodrum Chamber of Commerce։ Վերցված է 2014-12-20
- ↑ YAVUZLAR Berin (April 2010)։ «Bir kraliçe, Günseli Başar»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-25-ին։ Վերցված է 2014-12-20
- ↑ DÜNDAR Can (օգոստոսի 25, 2013)։ «Garbın podyumlarında bir milli temsilci»։ candundar.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին։ Վերցված է 2014-12-20
- ↑ «Tarihte bugün: 20 Ağustos»։ CNN Türk (Turkish)։ 2009-08-19։ Վերցված է 2010-05-16
- ↑ «Türkiye'nin ilk Avrupa Güzeli hayatını kaybetti» (թուրքերեն)։ CNNTurk։ Վերցված է 2013-04-23