Գլխուղեղային նյարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլխուղեղային նյարդեր, ողնաշարավորների ուղեղաբնից տարածվող նյարդեր։ Կաթնասուններն ունեն 12 զույգ գլխուղեղային նյարդեր, որոնք նշանակված են հռոմեական թվերով՝ ըստ իրենց գտնվելու վայրի և նրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը։

Դրանք են՝

N Նյարդի հայերեն անվանումը Նյարդի լատիներեն անվանումը Նյարդի կենտրոնի գտնվելու վայրը Նյարդի տեսակը
1 Հոտառական նյարդ n. olfactorius Հոտառական կոճղեզ Զգացող նյարդ
2 Տեսողական նյարդ n. opticus Գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլթի կեղև Զգացող նյարդ
3 Ակնաշարժ նյարդ n. oculomotorius Միջին ուղեղ Շարժողական նյարդ
4 Ճախարակաձև նյարդ n. trochlearis Միջին ուղեղի ստորին բլուրներ Շարժողական նյարդ
5 Եռվորյակ նյարդ n. trigeminus Վարոլյան կամրջի գլխավոր կամ կամրջային կորիզ Խառը նյարդ
6 Զատող նյարդ n. abducens Վարոլյան կամրջի սոմատիկ շարժիչ կորիզ Շարժողական նյարդ
7 Դիմային նյարդ n. facialis Վարոլյան կամրջի և երկարավուն ուղեղի սահմաններում Խառը նյարդ
8 Անդաստակախխունջային նյարդ n. vestibulocochlearis Ռոմբաձև փոսի 4 անդաստակային և 2 խխունջային կորիզներ Զգացող նյարդ
9 Լեզվաըմպանային նյարդ n. glossopharyngeus Ռոմբաձև փոսի ստորին եռանկյունի Խառը նյարդ
10 Թափառող նյարդ n. vagus Ռոմբաձև փոսի ստորին եռանկյունի Խառը նյարդ
11 Հավելյալ նյարդ n. accessorius Ռոմբաձև փոսի ստորին եռանկյունում և ողնուղեղի պարանոցային վերին սեգմենտներում (C2-C5) Շարժողական նյարդ
12 Ենթալեզվային նյարդ n. hypoglossus Երկարավուն ուղեղի սոմատիկ կորիզ Շարժողական նյարդ