Ճախարակային նյարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճախարակային նյարդ (nervus trochlearis), գլխուղեղային չորրորդ զույգ նյարդը, հիմնականում սոմատիկ շարժիչ է, նյարդավորում է ակնագնդի վերին թեք մկանը։ Ճախարակային նյարդի զույգ կորիզները գտնվում են միջին ուղեղում, ուղեղի ջրանցքը շրջապատող կենտրոնական գորշ նյութում։ Կորիզից սկսվող նյարդարմատը նշված նյութով անցնում է ուղեղի վերին առագաստ, խաչվում է հակառակ կողմի նյարդարմատի հետ, դուրս գալիս գլխուղեղի թիկնային մակերես, ապա շրջագրկում դրսի կողմից ուղեղի ոտիկը, Փապարային երակածոցի դրսի պատի հաստությունով ուղղվում է առաջ և ակնակապճի վերին ճեղքով մտնում է ակնակապիճ ու վերջանում ակնագնդի վերին թեք մկանում։ Ճախարակային նյարդի ցողունը պարունակում է նաև սոմատիկ զգացող (ակնային նյարդից), ն սիմպաթիկ (փապարային հյուսակից) նյարդաթելեր։ Ճախարակային նյարդի ախտահարումն արտահայտվում է վերին թեք մկանի լուծանքով, որը դժվարացնում է ակնագնդի շարժումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 58 CC-BY-SA-icon-80x15.png