Գլեդիս Օյենբոթ (անգլ.՝ Gladys "G'dah" Oyenbot, հուլիսի 11, 1982(1982-07-11)), ուգանդացիդերասանուհի, երգչուհի և պրոդյուսեր։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 2018 թվականին նկարահանված Mpeke Town ֆիլմում Դորոթիայի և բազմակի մրցանակակիր «Yat Madit» (2016) հեռուստասերիալում Բեատրիսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[1]։ 2020 թվականին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում են The Girl in the Yellow Jumperթրիլլերը, Kafa Cohդետեկտիվը, Family Tree, Down Hill, Lupita Nyong'oդրամաները[2][3]։ Գլեդիսի նշանակալից պրոդյուսերական աշխատանքներից են Haunted Soul (2013), Day 256 (2017), Communion (2018), King of Darkness (2015), Kyenvu (2018) ֆիլմերը (վերջինը կարճամետրաժ է, որը բազմաթիվ մրցանակներ է նվաճել)[4]։
Դրվատանքի են արժանացել նաև Գլեդիս Օյենբոթի դերասանական աշխատանքները թատերական մի շարք ներկայացումներում, որոնցից հիշարժան են հատկապես նրա դերակատարումները Մատեյ Վիշնիչի «Կնոջ մարմինը՝ որպես բոսնիական պատերազմի մարտադաշտ», Աիդա Մբովայի «Անվհատ մարտնչելով»[5] թատերախաղերում, ինչպես նաև՝ հանրահայտ Heaven's Gates, Hell's Flames, Restore Tour: Child Soldier No More, Ուիլյամ ՇեքսպիրիՄեծ աղմուկ ոչնչից[6], Մակբեթ, Չարլզ ԴիքենսիՕլիվեր Թվիսթ երկերի բեմականացումներում