Գլան (Շվեյցարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գլան
ֆր.՝ Gland
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես8,30 կմ², 8,32 կմ²
ԲԾՄ432 մետր, 416 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն13 106 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ1196
Ավտոմոբիլային կոդVD
Պաշտոնական կայքgland.ch
Գլան (Շվեյցարիա) (Շվեյցարիա)##
Գլան (Շվեյցարիա) (Շվեյցարիա)

Գլան (ֆր.՝ Gland), քաղաք և համայնք Շվեյցարիայի ֆրանսախոս Վո կանտոնի Նյոնի շրջանում; Այս քաղաքում են գտնվում Բնության պահպանության միջազգային միության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Ռամսարյան կոնվենցիայի շտաբ-բնակարաններն ու Swissquote ֆինանսական խմբի գլխավոր գրասենյակը։

Գլանն զբաղեցնում է 8.3 քառակուսի կիլոմետր տարածք։ Գտնվում է Ժնևի լճի և Côte տարածաշրջանի միջև։ 2011 թվականի ապրիլի 4-ից ներառվել է նորովի կազմավորված Նյոնի շրջանի մեջ[2]։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 13,078, որի 32.1%-ը օտարերկրացիներ էին[3]։ 1999–ից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակն աճել է 21.4%-ով (9.5%-ը՝ ներգաղթի, 12%-ը՝ ծնելիության աճի հաշվին)[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հին հռոմեացիների տիրապետության շրջանում այստեղ եղել է Villa Glanis անվանումով ագարակ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 994 թվականին՝ որպես de Glans[5]:

1923 թվականին Գլանում անց է կացվել «Յոթերորդ օրվա ադվենտիստներ» կրոնական կազմակերպության եվրոպական բաժանմունքի հավաքը, որտեղ որոշում է ընդունվել՝ ռազմական գործողություններին մասնակցության հարցը թողնել հավատացյալներից յուրաքանչյուրի խղճին ու հայեցողությանը[6]։

Գլանի արևելյան ծայրամասով է անցել 1930-ական թվականներին Ժնևի լճից մինչև Յուրայի լեռներ ձգվող պաշտպանական ամրությունների գիծը, որ ստեղծվել էր արևելքից տանկային ներխուժումը կանգնեցնելու նպատակով։

Բնակավայրը որպես քաղաք սկսել է ձևավորվել միայն 1980-ական թվականների կեսերից, երբ շահագործման է հանձնվել Լոզանը Ժնևին կապող ավտոմայրուղին, որ անցնում է Գլանի մոտով. կտրուկ աճել է բնակչության թվաքանակը, ավելացել են արտադրական ու առևտրական ձեռնարկությունները։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Լա Ռաջադան՝ վիլլայով հանդերձ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5][9]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերթ Բևերլի Բիչ (ծնվ. 1928) - ադվենտիստ աստվածաբան, համալսարանի դասախոս, գրող, բարեգործ
  • Միխայել Շումախեր (ծնվ. 1969) - «Ֆորմուլա -1» ավտոմրցարշավի յոթնակի չեմպիոնը ապրել է Գլանում գտնվող իր վիլլայում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz Արխիվացված 2015-11-13 Wayback Machine (գերմ.) accessed 4 April 2011
  3. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված Հունիս 28, 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
  4. Swiss Federal Statistical Office Արխիվացված Հունվար 5, 2016 Wayback Machine accessed 21-July-2011
  5. 5,0 5,1 Gland in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
  6. Schroder, Corrie. «Seventh Day Adventists». UCSB Holocaust Oral History Project. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  7. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. — photos du siège de l'UICN https://www.iucn.org/fr/centre-de-conservation-de-luicn. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |jour=, |auteur=, |mois=, |langue=, and |année= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  9. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված Սեպտեմբեր 30, 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
  10. Police is guarding the villa of Michael Schumacher - ee24.com Արխիվացված 2015-04-06 Wayback Machine accessed 12.09.2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլան (Շվեյցարիա)» հոդվածին։