Գիշերը Սեն Կլուում
Գիշերը Սեն Կլուում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1890[1] |
բարձրություն | 64,5 սանտիմետր[1] |
լայնություն | 54 սանտիմետր և 54 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1] |
մասն է | Գիշերը Սեն Կլուում |
Ծանոթագրություններ |
«Գիշերը Սեն Կլուում» (նորվ.՝ «Natt i Saint-Cloud»), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 64.5 × 54 սմ։ «Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում (Օսլո, Նորվեգիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականին Էդվարդ Մունկը ստացավ պետական կրթաթոշակ և ուղևորվեց դեպի Ֆրանսիա։ Սկզբից հեղինակը մեկնեց Փարիզ, հետայդու Սեն Կլու, որտեղ սենյակ վարձակալեց սրճարանի երկրորդ հարկում. տունն ուներ բացվող հիանալի տեսարան դեպի Սեն գետը։ Այստեղ ապրելու շրջանում Մունկը հայրենիքից լուր է ստանում, որ մահացել է հայրը, որը ծանր հարված էր նրա համար[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հենց այդ ժամանակաշրջանում։ Նկարում պատկերված է Մունկի մութ սենյակը և պատուհանից երևացող տեսարանը ուշ գիշերին։ Պատուհանի մոտ երևում է մի տղամարդ[3]։ Վերջինս նստած է բազմոցին և մտորումների մեջ է։ Ձախ ձեռքով տղամարդը գլուխն է բռնել։ Գլխին բոլորագլխարկ կա դրված։ Տղամարդը նայում է պատուհանից դուրս՝ Սենին։ Երկնակամարում երևում է լիալուսինը[4]։ Ենթադրվում է, որ այդ տղամարդը նկարչի ընկերն է՝ դանիացի բանաստեղծ Էմանուել Գոլդշտեյնը[5]։ Նկարի տղամարդուն երբեմն նույնացնում են նաև Էդվարդի հետ՝ Մունկի մահացած հոր[6]։
«Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունն առաջին անգամ հանրության համար ցուցադրության է ներկայացվել 1890 թվականի աշնանային ամենտարյա ցուցահանդեսին, որը կրում էր «Գիշեր»[6] խորագիրը։ Ցուցահանդեսի ժամանակ նկարը գնում է նորվեգացի, արվեստագիտության դոկտոր Ֆրեդրիկ Արենցը 100 նորվեգական կրոնով։ 1917 թվականին Արենցի դաստակերտից նկարը գնում է Օսլոյի Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.01111
- ↑ Самин, Д. К. Эдвард Мунк // Сто великих художников. — М.: Вече 2000, 2005. — 480 с. — ISBN 978-5-9533-4574-3
- ↑ Ulrich Bischoff: Edvard Munch. Taschen, Köln 1988, ISBN 3-8228-0240-9, S. 18.
- ↑ Hans Dieter Huber: Edvard Munch: Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 43–44.
- ↑ 5,0 5,1 Russell, Peter Delphi Complete Paintings of Edvard Munch. — Delphi Classics, 2017. — P. 35. — ISBN 9781786565075
- ↑ 6,0 6,1 Prideaux, Sue Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — С. 124, 137. — ISBN 0-300-11024-3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reinhold Heller: Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993. ISBN 3-7913-1301-0, S. 39–47.
- Hans Dieter Huber: Edvard Munch: Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 41–45.
- Rodolphe Rapetti: Munch und Paris: 1889–1891. In: Sabine Schulze (Hrsg.): Munch in Frankreich. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 91–99.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nuit à Saint-Cloud, 1890 Արխիվացված 2015-07-25 Wayback Machine au Musée national de l'art, de l'architecture et du design d'Oslo. (անգլերեն)
- Im Strudel der Melancholie. Vidéo de Hans Dieter Huber sur YouTube. (Գերմաներեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գիշերը Սեն Կլուում կատեգորիայում։ |