Գերմաներեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Գերմաներեն Վիքիպեդիա
Deutschsprachige Wikipedia
URL՝de.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԳերմաներեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում16 փետրվար 2001
Հոդվածների թիվ՝2 904 903
Էջերի թիվ՝8 006 332
Խմբագրումների թիվ՝242 868 628
Գրանցված մասնակիցներ՝4 357 963
Ակտիվ մասնակիցներ՝17 684
Ադմինիստրատորներ՝174
Խորություն:93.6

Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.՝ Deutschsprachige Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի գերմանալեզու տարբերակն է։ Մեծությամբ երկրորդն է՝ Անգլերեն Վիքիպեդիայից հետո։ Ստեղծվել է 2001 թվականի մարտի 16-ին։ Իսկ առաջին հոդվածը գրվեց հաջորդ իսկ օրը՝ մարտի 17-ին։

Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Գերմաներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Ըստ խորության[1] և ակտիվ մասնակիցների[1]՝ Գերմաներեն Վիքիպեդիան 3-րդ է, և զիջում է միայն Անգլերեն և Ֆրանսերեն Վիքիպեդիաներին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 28 Ապրիլի 2024-ին Վիքիպեդիայի գերմաներեն բաժինը ունի 2 904 903 հոդված։ Գրանցված են 4 357 963 մասնակից, նրանցից 4386 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 174 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 242 868 628-ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 List of Wikipedias/Table meta.wikimedia.org, Statistics