Գերմանա-լատվիական փոխադարձ չհարձակման պայմանագիր
Գերմանա-լատվիական փոխադարձ չհարձակման պայմանագիր | |
---|---|
Բեռլինի գերմանա-լատվիական պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
հունիսի 7, 1939 Բեռլին, Երրորդ Ռայխ |
Հաստատված է կնիքով | ստորագրման օրը |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
հուլիսի 24, 1939 Պատերազմի ընթացքում փոխադարձ հարձակման բացառում |
Ստորագրել են | Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ, Վիլհելմս Մունտերս |
Կողմեր | Երրորդ Ռայխ Լատվիա |
Լեզու | գերմաներեն, լատիշերեն |
Գերմանա-լատվիական փոխադարձ չհարձակման պայմանագիր, հայտնի է նաև որպես Գերմանա-լատվիական հակաագրեսիոն պայմանագիր կամ պարզապես Բեռլինի պայմանագիր, Նացիստական Գերմանիայի և Լատվիայի հանրապետության միջև կնքված խաղաղության պայմանագիր, որը երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Վիլհելմս Մունտերսի և Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի կողմից ստորագրվել է 1939 թվականի հունիսի 7-ին՝ Երրորդ Ռայխի մայրաքաղաք Բեռլինում։
Նույն տարվա հուլիսի 24-ին պայմանագրի անցումային դրույթները վերանայվել են և հընթացս օրինական ուժի ստացել։ 1939 թվականի օգոստոսի 12-ին գերմանա-լատվիական «փոխադարձ չհարձակման պայմանագիր»-ը ներառվել է Ազգերի լիգայի համաձայնագրերի շարքում[1]։ Ըստ կողմերի միջև նախնական համաձայության՝ ակտն իր իրավազորությունը պետք է պահպաներ տասը տարի։
Պայմանագրի կնքմամբ կողմերը նպատակ էին հետապնդում բացառել Մերձբալթյան տարածաշրջանում արևմտյան կամ խորհրդային որևէ ազդեցությունը (մինչ այդ՝ նույնաբովանդակ պայմանագիր էր կնքվել նաև Գերմանիայի և Լատվիայի միջև)։ Նացիստների պլանների համաձայն՝ Գերմանիայի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելով՝ Մերձբալթյան երկրները պետք է արգելակեին կարմիր բանակի հնարավոր առաջխաղացումը լեհ-գերմանական պատերազմական գործողությունների թատերաբեմ[2]։
Հարկ է նշել, որ ապրիլի 28-ին Ադոլֆ Հիտլերի կառավարությունը դաշինք է առաջարկել ոչ միայն Էստոնիային և Լատվիային, այլ նաև Ֆինլանդիային, Դանիային, Շվեդիային և Նորվեգիային[3]։ Այնուամենայնիվ, սկանդինավյան երկրները՝ ի դեմս Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի, հրաժարվել են նմանօրինակ համագործակցությունից՝ պաշտպանելով իրենց կողմից որդեգրված նետրալիտետը (չեզոքության և երկդիմի քաղաքականություն)։ Եռակողմ դաշինքի կնքումը նախատեսվում էր մայիս ամսին, սակայն տապալվում է Լատվիայի պարզաբանման պահանջի անպատասխան մնալու հետևանքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ League of Nations Treaty Series, vol. 198, pp. 50-53.
- ↑ Crampton, R. J. (1997). Eastern Europe in the Twentieth Century and After. Routledge. էջ 105. ISBN 0-415-16422-2.
- ↑ John Hiden, Thomas Lane, ed. (2003). The Baltic and the Outbreak of the Second World War. Cambridge University Press. էջ 60. ISBN 0-521-53120-9.