Գեղեցկուհին ու հրեշը (ֆր.՝ La belle et la bête), 2014 թվականի ֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված Ժաննա-Մարի Լեպրենս Դե Բեմոնտի համանուն հեքիաթի մոտիվներով։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Վենսան Կասելն ու Լեա Սեյդուն[9]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայում 2014 թվականի փետրվարի 12-ին։ Այն ցուցադրվել է Բեռլինի 64-րդ կինոփառատոնի ժամանակ (մրցույթից դուրս)[10]։
Սնանկացած արևտրականը գտնում է մի ամրոց, որտեղ, նրա կարծիքով, ոչ ոք չի բնակվում։ Իրականում ամրոցը պատկանում է հրեշին, որը որոշում է գերի վերցնել առևտրականին՝ վերջինիս հատկացնելով միայն մեկ օր, որպեսզի նա ընտանիքին հրաժեշտ տա։ Հաջորդ օրը հոր փոխարեն հրեշի մոտ՝ ամրոց է գնում առևտրականի կրտսեր դուստրը՝ Բելը։ Հրեշն առաջին հայացքից սիրահարվում է գեղեցկուհուն։ Ամեն գիշեր Բելը երազ է տեսնում ամրոցի անցյալի մասին. այդպես նա իմանում է, որ ամրոցի տերը կախարդված տղամարդ է, որ մարդկային արտաքին կստանա միայն փոխադարձ սիրո արժանանալու դեպքում։