Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիա (այլ կիրառումներ)
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
---|---|
Հիմնադրված է | սեպտեմբերի 29, 1682, 1682[2], 1933[3], 1937[3], 1996[3] և 2016[3] |
Երկիր | Նիդերլանդներ[1][3] |
Տեղագրություն | Հաագա[3] |
Հասցե | Prinsessegracht 4, 2514AN 's-Gravenhage |
Պարգևներ | |
Կայք | kabk.nl(նիդեր.)(անգլ.) |
Royal Academy of Art, The Hague Վիքիպահեստում |
Հաագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիա (հոլ.՝ Koninklijke Academie van Beeldende Kunsten, KABK), գեղարվեստի ակադեմիա Հաագայում։ Համարվում է Haagsche Teeken-Academie-ի իրավահաջորդը։ Հիմնադրվել է 1682 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նիդերլանդների ամենահին ուսումնական հաստատություններից է[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1682 թվականին Ուիլյամ Դոդինսի, Թեոդոր վան դեր Շուերի, Դանիել Միջթենս Կրտսերի, Ռոբերտ Դուվալի և Ավգուստինոս Թերվեստենի կողմից որպես Haagsche Teeken-Academie (Հաագայի նկարչական ակադեմիա)։ Նկարչության դասերը տեղի էին ունենում երեկոյան, շաբաթ օրերին անցկացվում էին արվեստի վերաբերյալ հասարակական քննարկումներ[5][6]։
18-րդ դարում Հաագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիան ծաղկուն հաստատություն է եղել։ 18-րդ դարի վերջում ֆինանսական միջոցների սղության պատճառով իրավիճակը փոխվել է, և ակադեմիան ունեցել է ընդամենը 10 ուսանող[4][7]։
Վիլհելմ I-ի օրոք վերականգնվում է ֆինանսական աջակցությունը, և հաստատությունը վերգտնում է նախկին կարևորությունը։ 1821 թվականին նկարչական դպրոցին է միանում քաղաքացիական ճարտարագիտության դպրոցը[8]։ Հաստատության համար Զեգեր Ռեյերի (1790-1857) կողմից նախագծվում է նեոդասական ոճի նոր շենք Prinsessegracht-ում։
19-րդ դարում այստեղ են սովորել հայտնի նկարիչներ Յոհանես Բոսբումը, Իսահակ Իսրայելսը, Վիլհելմ Մարիսը, Յոհան Հենրիկ Ուեսենբրուխը և Ջորջ Հենրիկ Բրեյտները։ 1937 թվականին հին տաճարի տեղում Ջ. Պլանտենգայի կողմից նախագծվում է ակադեմիայի նոր շենքը։
1990 թվականին թագավորական ակադեմիան միավորվում է Հաագայի թագավորական կոնսերվատորիան՝ դառնալով «Վիզուալ արվեստի, պարի ու երաժշտության դպրոց», 2000 թվականից՝ Հաագայի արվեստների համալսարան։
Շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1821 թվականին մեծանում է հաստատության կարևորությունը, քանի որ նրան է միավորվում «School voor Burgerlijke Bouwkunde»-ը, որն այժմ տեղակայված է Korenbeurs-ում (Grain Exchange, հայերեն՝ հացահատիկի փոխանակման տեղ).[9]:
Այնուհետև տեղափոխվել է Boterwaag շենք, որն այդքան լուսավոր չէր նկարչական դասերի համար։ 1839 թվականին, վերջ ի վերջո, ակադեմիան ունենում է իր սեփական նեոդասական ոճով Զեգեր Ռեյերի կողմից կառուցված շենքը՝ Prinsessegracht-ը։
20-րդ դարում դասընթացների ընդլայնման պատճառով ակադեմիան 1934-1937 թվականներին տեղափոխվում է բաուհաուզյան ոճով կառուցված նոր շենք՝ Prinsessegracht 4[10]:
Հաագայի դպրոցը մեր ժամանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջում Հաագայում արվեստը վերելք է ապրում։
Ակադեմիայում ավելանում են նոր ֆակուլտետներ՝
- գրաֆիկական դիզայն
- գովազդ
- լուսանկարչություն
- դիզայն
- կահույքի դիզայն
Ակադեմիան ընդլայնում է դիզայն բնագավառում որպես առաջատարի իր ուսումնական ծրագիրը։
1938 թվականին հին շենքի տեղում կառուցվում է նորը՝ Plantenga, Buijs & Lürsen ճարտարապետական ընկերության նախագծով։
1990 թվականին ակադեմիան միավորվում է Հաագայի թագավորական կոնսերվատորիային՝ դառնալով Hogeschool van Beeldende Kunsten, Muziek en Dans (Գեղարվեստի, երաժշտության ու պարի ակադեմիա)։ Միաժամանակ սկսում է արդյունավետ համագործակցություն Լեյդենի համալսարանի հետ։ Նիդերլանդներում մեկնարկում է առաջին ֆորմալ համալսարանական համագործակցությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կարել դե Բասել, Լեյդենի Heerenpoort կայարանը, 1925
-
Յոհանես Բոսբում (1827/1891), Koblenz - Rijksmuseum Ամստերդամ
-
Յակոբ Մարիս, Նավահանգիստ նիդերլանդական քաղաքում - Rijksmuseum Ամստերդամ
-
Յոհան Հենրիկ Ուեսենբրուխ (1873), Ջրաղացով բնապատկեր Շխիդամում - Բոյմանս վան Բյոնինգեն թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.koninklijkhuis.nl/onderwerpen/onderscheidingen/predicaat-koninklijk/overzicht-predicaat-koninklijk — 2019.
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.architectuur.org/bouwwerk/832/Koninklijke_Academie_voor_Beeldende_Kunsten.html
- ↑ 4,0 4,1 «History». KABK. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Plantenga, J.H., De academie van 's Gravenhage 1682-1937, Den Haag 1938
- ↑ Joop Beljon (1982). 300 jaar Koninklijke Academie van Beeldende Kunsten 's-Gravenhage 1682-1982: een beknopt overzicht. p. 16.
- ↑ This are problems of the continental blockade of England.
- ↑ Beljon (1982, p. 41)
- ↑ The former Corn Exchange House is now a cultural center of the city of The Hague, հայերեն՝ Հացահատիկի փոխանակման տունը դարձել է Հաագայի մշակութային կենտրոն.
- ↑ The flow of the Bauhaus at Dessau had great influence on the facade design of many public buildings in Europe.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա)» հոդվածին։ |
|