Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիա (այլ կիրառումներ)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | հուլիսի 6, 1663 |
Հիմնադրիր | Դավիդ Կրտսեր Տենիրս |
Երկիր | Բելգիա |
Տեղագրություն | Անտվերպեն |
Կայք | ap-arts.be/academie(նիդեր.) |
Անտվերպենի Գեղարվեստի թագավորական ակադեմիա (հոլ.՝ Koninklijke Academie voor Schone Kunsten van Antwerpen), Բելգիայի Անտվերպեն քաղաքում գործող եվրոպայի արվեստի ամենահին ակադեմիաներից մեկը։ Հիմնադրվել է 1663 թվականին Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչ Դավիդ Կրտսեր Տենիրսի կողմից։ Տենիրսը եղել է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետ և միջնորդել է Իսպանիայի Ֆիլիպ IV թագավորին Անտվերպենում գեղարվեստի թագավորական ակադեմիա ստեղծելու համար։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստի ակադեմիան ձևավորվել է որպես միջազգայնորեն ընդունված գեղարվեստի, ճարտարապետւթյան և դիզայնի ինստիտուտ։ 19-րդ դարից սկսած ակադեմիայում սովորել են իռլանդացի, գերմանացի, հոլանդացի, լեհ արվեստագետները։ Գուստավ Ուապերսի (1803-1874) ղեկավարությամբ և Հենդրիկ Կոնսիանսի աջակցությամբ ակադեմիայում էական բարեփոխումներ իրականացվեցին։ Ակադեմիայի ցուցասրահում կազմակերպվեց կարևոր հավաքածուների ցուցադրությունը։ 1890 թվականին ակադեմիան դարձավ Գեղարվեստի թագավորական թանգարան (հոլանդերեն՝ Koninklijk Museum voor Schone Kunsten) և տեղափոխվեց Անտվերպենի ներկայիս տարածք։ 1880 թվականին Անտվերպենի ակադեմիա ընդունվեց խոստումնալից նկարիչ Հենրի վան դե Վելդը, ով դարձավ 20-րդ դարի առաջատար ճարտարապետներից ու դիզայներներից մեկը։ 1885 և 1886 թվականներին՝ մինչև Ֆրանսիա մեկնելը, Անտվերպենի համալսարանում Վինսենթ վան Գոգը գեղանկարչության դասեր է առել։ 1885 թվականին Լեոպոլդ II թագավորի հանձնարարությամբ ստեղծվում է Անտվերպենի գեղարվեստի ազգային բարձրագույն ինստիտուտը (Nationaal Hoger Instituut voor Schone Kunsten) որպես հետբուհական ծրագիր՝ հիմնված Փարիզի գեղարվեստի դպրոցի վրա[1]։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոուրենս Ալմա-Թադեմա
- Ուիլյամս Սիվեր Ադամս
- Յան վան Բեերս
- Ուիլհելմ Բուշ
- Ջորջ Էդմուն Բաթլեր
- Ժան Կոքս
- Ջոն Դունկան
- Պիտեր Ֆրանցիսկուս Դիրկս
- Ֆրանսուա Անդրե Դյուրլե
- Յան Ֆաբր
- Դավիդ Ֆոգի
- Ֆրանս Գեերտս
- Հյուգո Հեյրման
- Ֆլորիս Ջեսպերս
- Նիկեզ դե Կեյզեր
- Ժոզզեֆ Լամբո
- Էվերտ Լառոկ
- Ուիլյամ Լոքսդեյլ
- Ֆորդ Մեդոքս Բրաուն
- Գուստավ Մեցգեր
- Ջեֆ ՆիսԼյուկ Տեյմանս
- Ռոդերիկ Օ՛քոնոր
- Ուոլտերն Օսբորն
- Պանամարենկո
- Հենրի վան դե Վելդ
- Վինսենթ վան Գոգ
- Դրիս վան Նոտեն
- Պիտ Վերհարտ
- Միշել Մարի Շառլ Վերա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Artesis.be Արխիվացված 2013-10-01 Wayback Machine, եղարվեստի թագավորական ակադմեիայի պաշտոնական կայքը (հոլանդերեն)