Գեղամ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1958 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | իրական անալիզ, հարմոնիկ անալիզ և օրթոգոնալ շարքեր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, անգլերեն և ռուսերեն |
Պարգևներ |
Գեղամ Գրիգորի Գևորգյան (ապրիլի 29, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2004)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), 2010 թվականի դեկտեմբերի 28–ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ[1]։ 2019 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է նույն համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1980-1984 թվականներին եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ։ 1984 թվականից մինչև 1992 թվականը՝ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դոցենտ, 1992-1997 թվականները՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1997 թվականից մինչև 2004 թվականը՝ ԵՊՀ մաթեմատիակական անալիզի ամբիոնի վարիչ, 2004 թվականից՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, միաժամանակ, 2002-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գիտկազմակերպական վարչության պետ։ 2008 թվականից մինչև 2019 թվականը եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, որից հետո՝ 2019 թվականի մայիսի 30-ից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար[3]։
1982 թվականին դարձել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, թեկնածուական թեզը՝ «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը»։ 1992 թվականից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոկտորական թեզը՝ «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ»։ 2010 թվականից ՀՀ ԳԱԱ ադադեմիկոս։
Աշխատանքները վերաբերում են եռանկյունաչափական, Ուոլշի, Հաարի, Ֆրանկլինի և այլ օրթոգոնալ շարքերի միակության, զուգամիտության և այդ շարքերով մոտարկումների հարցերին։ Հեղինակ է ուսումնական դասագրքերի։ ՀՀ ԳԱԱ «Մաթեմատիկա» տեղեկագրի խմբագրական խորհրդի (2002) անդամ[4], ԵՊՀ Գիտական տեղեկագիր հանդեսի Ֆիզմաթ գիտություններ սերիայի խմբագրական խորհրդի անդամ[5]։
Ունի ավելի քան 90 գիտական հոդված տարբեր երկրների գիտական հեղինակավոր հանդեսներում[6]։
Դասավանդել է Մոտավոր հաշվման մեթոդներ, Մաթեմատիկական անալիզ, Օպտիմալ կառավարման տեսություն, Իրական անալիզ, Մոմենտների պրոբլեմ, Օրթոգոնալ շարքեր և Եռանկյունաչափական շարքեր դասընթացները։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի 3 դուստր և 1 որդի։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան համահայկական հիմնադրամի մրցանակ, 1994
- Անանիա Շիրակացու մեդալ (2009)[7]։
- ՀՀ նախագահի մրցանակ («Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների համար), 2018[8][9]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | մաս I և II, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014 թ., 265 էջ, 263 էջ։ Չորրորդ լրամշակված հրատարակություն։
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 12-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2011։
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 10-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2009։
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 9-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2001։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա.Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ.Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | առաջին մաս, երրորդ հրատ., Երևան 2007։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, հ. 2, 2005, 265 էջ։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, I և II հատոր, 2-րդ հրատարակություն, 2004 թ., յուր. 270 էջ։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, հ. 1, 2003 թ., 260 էջ։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | Երևան, 1-ին հրատարակություն, II հատոր 1998 թ., 260 էջ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրվեց ...».
- ↑ «Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոն - Գեղամ Գրիգորի Գևորգյան». ԵՊՀ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Հրապարակումների մի մասը math.sci.am կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ». ԵՊՀ - Yerevan State University. 2018 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Գեղամ Գևորգյան». www.presidentprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գեղամ Գևորգյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Գևորգյան» հոդվածին։ |
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ գիտնականներ
- Հայ պրոֆեսորներ