Jump to content

Գարմսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գարմսար
պարս.՝ گرمسار
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍեմնան
Շահրեստան Գարմսար
ՀամայնքCentral District?
ԲԾՄ860 մետր
Բնակչություն48 672 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0232422
Պաշտոնական կայքgarmsar.ir(պարս.)
Գարմսար (Իրան)##
Գարմսար (Իրան)

Գարմսար (պարս.՝ گرمسار), քաղաք Իրանի հյուսիսում` Սեմնան օսթանում, Գարմսար շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 48 672 մարդ (2016)[1]։

Քաղաքը գտնվում է Սեմնան օսթանի արևմտյան մասում` Սեմնան քաղաքից մոտ 98 կմ հարավ-արևմուտք, Թեհրանը Սեմնանի հետ կապող թիվ 44 ավտոմայրուղու վրա։ Տեղադրված է Իրանի ամենամեծ Դաշթե Քևիր անապատի հյուսիսարևմտյան ծայրամասում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 48 672 մարդ, որոնք կազմում էին 16 075 տնտեսություն[2]։ Գարմսարը Սեմնան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Սեմնանից, Շահրուդից և Դամղանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
19911996200620112016
21 281[4]29 706[4]38 891[5]40 985[6]48 672[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Semnan» (անգլերեն).
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարմսար» հոդվածին։