Գայոս Մանիլիոս
Գայոս Մանիլիոս | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 1-ին դար[1] |
Մահացել է | մ.թ.ա. 1-ին դար[1] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ժողովրդական տրիբուն |
Գայոս Մանիլիոս (հնարավոր է՝ ունեցել է Կրիսպոս կոգնոմենը, լատին․՝ Gaius Manilius (Crispus)), հին հռոմեացի քաղաքական գործիչ, մ․թ․ա․ 66 թվականի պլեբեյական տրիբուն[2]։
Մ․թ․ա․ 67 թվականի դեկտեմբերին առաջարկել և անցկացրել է օրենք, որով ազատարձակներին թույլ էր տրվում քվեարկել այն քաղաքացիների տրիբաներում, որոնք նրանց ազատություն են շնորհել, թեև նախկինում նրանք քվեարկում էին միայն չորս քաղաքային տրիբաներում[3]։ Սակայն շատ շուտով օրենքը չեղարկվել է սենատի կողմից[4]։ Հավանաբար սենատը հիմնվել է օրենքի ընդունման ժամանակ թույլ տրված խախտումների վրա։
Մ․թ․ա․ 66 թվականի սկզբում Մանիլիոսն առաջարկել է օրինագիծ, ըստ որի՝ հատուկ Գնեոս Պոմպեոս Մեծի համար ստեղծվել է հատուկ լիազորություններով արտակարգ պաշտոն՝ նպատակ ունենալով արագ ավարտին հասցնել Միհրդատյան երրորդ պատերազմը։ Օրինագծի համաձայն՝ Պոմպեոսն ստացել է Լյուցիոս Լուկուլլոսի զորքերի և արևելք ուղարկված օժանդակ ուժերի հրամանատարությունը, ինչպես նաև ընդունել կուսակալի իշխանությունը երկու պրովինցիաներում՝ Բյութանիայում ու Պոնտոսում, ինչպես նաև Կիլիկիայում[4]։ Գնեոսը նաև իրավունք է ստացել ինքնուրույն հայտարարել պատերազմ և կնքել հաշտություն։ Մանիլիոսի առաջարկն ընդունվել է ոչ միանշանակ։ Ի վերջո, օրենքն ընդունվել է ժողովրդական ժողովի կողմից[5]։
Մ․թ․ա․ 66 թվականի դեկտեմբերի վերջին՝ տրիբունոսի պարտականությունների ժամկետի ավարտից հետո, Մանիլիոսը կանգնել է դատարանի առաջ՝ մեղադրվելով պաշտոնն զբաղեցնելու ժամանակ յուրացումների կատարման համար (res repetundae)։ Գործը պետք է քններ պրետոր Մարկոս Ցիցերոնը[4]։ Ցիցերոնը, որ լիազորությունները վայր է դրել մի քանի օր անց (պրետորներն իրենց լիազորությունները վայր էին դնում դեկտեմբերի 31-ին), այդ գործի քննմանը նվիրել է մի քանի օր, ապա ստանձնել Մանիլիոսի պաշտպանությունը[6]։ Ամենայն հավանականությամբ, Ցիցերոնը Մանիլիոսին պաշտպանելու համար հրաժարվել է դատարանի նախագահությունից[7]։ Մանիլիոսն արդարացվել է. ըստ այլ տարբերակի՝ նիստն ձախողվել է[8]։ Հաջորդ տարի Մանիլիոսը դատի է տրվել հռոմեական ժողովրդի մեծությունը վիրավորելու համար (maiestas)։ Այդ գործը քննել է մեկ այլ պրետոր, և Գայոս Մանիլիոսը մեղավոր է ճանաչվել[4]։ Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Պաշտոնապես իր պարտականություններն ստանձնել է մ․թ․ա․ 67 թվականի դեկտեմբերի 10-ին։
- ↑ Хрусталёв В. К. Уголовные процессы над народным трибуном Гаем Манилием в 66-65 гг. до н. э.: политический аспект // Мнемон. Исследования и публикации по истории античного мира. — Вып. 13. — СПб., 2013. — С. 240.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic. — Vol. II. — N. Y.: American Philological Association, 1952. — P. 153.
- ↑ Leach P. Pompey the Great. — London — New York: Routledge, 1978. — P. 75.
- ↑ Плутарх. Цицерон, 9.
- ↑ Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic. — Vol. II. — N. Y.: American Philological Association, 1952. — P. 152.
- ↑ Хрусталёв В. К. Уголовные процессы над народным трибуном Гаем Манилием в 66-65 гг. до н. э.: политический аспект // Мнемон. Исследования и публикации по истории античного мира. — Вып. 13. — СПб., 2013. — С. 247.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic. — Vol. II. — Ն. Յ.: American Philological Association, 1952. — 647 p.
- Хрусталёв В. К. Уголовные процессы над народным трибуном Гаем Манилием в 66-65 гг. до н. э.: политический аспект // Мнемон. Исследования и публикации по истории античного мира. — Вып. 13. — СПб., 2013. — С. 239—252
|