ԳԱԶ-69

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԳԱԶ-69 և ԳԱԶ-69Ա
ГАЗ-69 և ГАЗ-69А
Նկարագրություն
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողԳԱԶ
Այլ անվանում(ներ)УАЗ-69 և УАЗ-69А
Արտ. տարիներ1952–1973
Գործարան(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գորկի, 1952–1956
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ուլյանովսկ (ՈՒԱԶռուս.), 1954–1973
ԴիզայներԲ. Ն. Պանկրատով
Թափք և շասսի
Դասուղևորա-բեռնատար կոմպակտ ամենագնաց (SUV)
թեթև ռազմական ամենագնաց
ՍեգմենտJ սեգմենտ
Թափքի տիպ(եր)2-դռն. ֆուրգոնատիպ ֆաետոն
4-դռն. ֆաետոն
Հորինվածքշարժիչը առջևում, լիաքարշակ
Ուժային ագրեգատներ
Շարժիչ2.1L ГАЗ-20 I4
2.4L ГАЗ-21Б I4
Փոխհաղորդակ3-աստ. մեխանիկական
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր
Անիվային բազա2300 մմ
Երկարություն3850 մմ
Լայնություն1750 մմ
Բարձրություն1920-2030 մմ
Կլիրենս210 մմ
Զանգված1525-1535 կգ
Առ. զանգված2300 կգ
Թափքի մոդիֆիկացիաներ
Հատուկ մոդիֆիկացիա(ներ)
Ժամանակագրություն
Նախորդն էГАЗ-67
Հաջորդն էУАЗ-469
 GAZ-69 Վիքիպահեստում

ԳԱԶ-69 (ռուս.՝ ГАЗ-69), խորհրդային թեթև մարդատար ավտոմեքենա` բարձր անցունակությամբ։ Թողարկվել է 1952 թվականից մինչև 1972 թվականը, իսկ Ռումինիայում` մինչև 1975 թվականը[13]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԱԶ-69 ավտոմեքենան ստեղծվել է Գորկու ավտոմոբիլային գործարանի կոնստրուկտորների կողմից, որը փոխարինելու էր ԳԱԶ-67Բ մոդելին։ Ավտոմեքենան նախագծվել էր դեռևս 1946 թվականին, իսկ փորձնական նմուշներն արդեն պատրաստ էին 1948 թվականից։ Սերիական արտադրությունն սկսվել է 1953 թվականի օգոստոսից։ Այն Գորկու ավտոմոբիլային գործարանում թողարկվել է մինչև 1956 թվականը, որից հետո արտադրությունը ամբողջովին փոխանցվել է ՈւԱԶ-ին (Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարան

Ի սկզբանե, այս ավտոմեքենան թողարկվել է երկու մոդիֆիկացիաներով` ԳԱԶ-69 (երկու դռներով և ութ նստատեղ ունեցող թափքով) և ԳԱԶ-69Ա (չորս դռներով և հինգ նստատեղով)։ Վերջին տարբերակը նախատեսված էր գյուղատնտեսության համար և ժողովրդի մեջ հայտնի էր «հրամանատարական» (командирский) անունով։

Արտադրման երկու տասնամյակների ընթացքում թողարկվել է ավելի քան 600 հազար ԳԱԶ-69 և ԳԱԶ-69Ա ավտոմեքենա։ Այն արտահանվում էր նաև աշխարհի 56 երկրներ։ Բացի այդ, 1957 թվականից այդ ավտոմեքենայի զանգվածային արտադրություն սկսվեց նաև Ռումինիայում, իսկ 1962 թվականից` Հյուսիսային Կորեայում։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը - 3850 մմ
  • Լայնությունը - 1750 մմ
  • Բարձրությունը - 2030 մմ (ԳԱԶ-69Ա - 1920 մմ)
  • Առջևի անվածիրը - 1440 մմ
  • Հետին անվածիրը - 1440 մմ
  • Բեռնատարողությունը - 500 կգ
  • Բենզաբակի տարողությունը - 48+27 լ (ԳԱԶ-69Ա - 60 լ)
  • Զանգվածը - 1525 կգ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Автомобили ГАЗ-69 и ГАЗ-69А. Инструкция по эксплуатации. Издание одиннадцатое. г. Ульяновск, 1962 г.

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Автомобиль ГАЗ-69 Милиция для патрульно-постовых и оперативных служб, история производства, развития и совершенствования конструкции
  2. ГАЗ-69Б: настоящий и вымышленные
  3. История ГАЗ-69: обзор, производство и модификации
  4. ГАЗ-69 (УАЗ-69)
  5. Фотографии разных модификаций ГАЗ-69
  6. Легковой автомобиль повышенной проходимости ТА-24А
  7. IMS 57
  8. 8,0 8,1 Automobile Catalog: ARO
  9. 1969 թվականին IMS րնկերությունն անվանափոխվել է, և ավտոմեքենաները թողարկվել են ARO մակնիշով (IMS M461, «Автолегенды СССР и Соцстран» № 168, стр. 6-7):
  10. 10,0 10,1 69-в/Северной-Корее/ ГАЗ 69 в Северной Корее
  11. 11,0 11,1 Kim, Mi-young (2002 թ․ փետրվարի 5). «The Struggling North Korean Automobile Industry». The Chosun Ilbo. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. 12,0 12,1 Beijing, Rila и Balkan. Какие советские легковушки выпускали за границей
  13. Краткий автомобильный справочник. // Государственный научно-исследовательский институт автомобильного транспорта (НИИАТ) // М. 1983 г.