Jump to content

Բրերա (Միլան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրերա
Brera
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԼոմբարդիա
Խոշորագույն քաղաքՄիլան
Ժամային գոտիUTC+1 և UTC+2

Բրերա (իտալ.՝ Brera), թաղամաս Միլանի պատմական կենտրոնում՝ Zone 1 քաղաքային տարածքում։

«Բրերա» անունը ծագում է միջնադարյան իտալական «braida» կամ «Brera» բառերից, որոնք իրենց հերթին ծագում են հին լոմբարդյան «brayda» բառից (հաճախ լատինացվում է որպես «praedium»), և նշանակում է ծառերից զուրկ ցամաքային տարածք։ 900 թվականին Բրերա թաղամասը տեղակայված է եղել Միլան քաղաքի պատերից դուրս, և տարածքը դատարկ է պահվել ռազմական պատճառներով։ Բառի հիմքը համընկնում է Հոլանդիայի Բրեդա քաղաքի և անգլերեն "broad" (լայն) բառերի հետ։

Բրերա թաղամասում են գտնվում Բրերայի գեղարվեստի ակադեմիան, որի շնորհիվ Բրերան հայտնի է որպես արվեստագետների և բոհեմական միջավայրի շրջան, և երբեմն այն անվանում են «միլանյան Մոնմարտր»[1]։

Եվ ակադեմիան, և Բրերա պատկերասրահը գտնվում են պատմական շենքում՝ Բրերա պալատում։ Այս նույն շենքում են տեղակայված նաև Միլանի բուսաբանական այգին, Աստղադիտարանը, Բրերա գրադարանը։

Բրերայում կան ռեստորաններ, բարեր, գիշերային ակումբներ, հնաոճ իրերի և արվեստի խանութներ, գույնզգույն փողոցային շուկաներ, ինչպես նաև բախտագուշակների տաղավարներ։

1998-2002 թվականներին վիպասան Պաուլո Բրերան, Ֆրանկո և Ֆրանչեսկա Բրերաների հետ միասին հրատարակել է «Բրերա» ամսագիրը[2]՝ նվիրված Բրերա թաղամասին[3]։ Ամսագիրը համագործակցել է մի շարք հայտնի լրագրողների, արվեստաբանների ու գրողների հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fiori Chiari Արխիվացված 2011-01-01 Wayback Machine (one of the best known streets in Brera)
  2. Lina Sotis, Corriere della Sera, 6 November 1998.
  3. http://www.brera.net