Բրերա (Միլան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բրերա
Brera
5275MilanoViaMadonnina.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԼոմբարդիա
Խոշորագույն քաղաքՄիլան
5275MilanoViaMadonnina.JPG
Կոորդինատներ: 45°28′16.615200100008″ հս․ լ. 9°11′5.9964000999981″ ավ. ե. / 45.47128200002777731° հս․. լ. 9.184999000027776361° ավ. ե. / 45.47128200002777731; 9.184999000027776361

Բրերա (իտալ.՝ Brera), թաղամաս Միլանի պատմական կենտրոնում՝ Zone 1 քաղաքային տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրերա» անունը ծագում է միջնադարյան իտալական «braida» կամ «Brera» բառերից, որոնք իրենց հերթին ծագում են հին լոմբարդյան «brayda» բառից (հաճախ լատինացվում է որպես «praedium»), և նշանակում է ծառերից զուրկ ցամաքային տարածք։ 900 թվականին Բրերա թաղամասը տեղակայված է եղել Միլան քաղաքի պատերից դուրս, և տարածքը դատարկ է պահվել ռազմական պատճառներով։ Բառի հիմքը համընկնում է Հոլանդիայի Բրեդա քաղաքի և անգլերեն "broad" (լայն) բառերի հետ։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրերա թաղամասում են գտնվում Բրերայի գեղարվեստի ակադեմիան, որի շնորհիվ Բրերան հայտնի է որպես արվեստագետների և բոհեմական միջավայրի շրջան, և երբեմն այն անվանում են «միլանյան Մոնմարտր»[1]:

Եվ ակադեմիան, և Բրերա պատկերասրահը գտնվում են պատմական շենքում՝ Բրերա պալատում: Այս նույն շենքում են տեղակայված նաև Միլանի բուսաբանական այգին, Աստղադիտարանը, Բրերա գրադարանը:

Բրերայում կան ռեստորաններ, բարեր, գիշերային ակումբներ, հնաոճ իրերի և արվեստի խանութներ, գույնզգույն փողոցային շուկաներ, ինչպես նաև բախտագուշակների տաղավարներ։

1998-2002 թվականներին վիպասան Պաուլո Բրերան, Ֆրանկո և Ֆրանչեսկա Բրերաների հետ միասին հրատարակել է «Բրերա» ամսագիրը[2]՝ նվիրված Բրերա թաղամասին[3]: Ամսագիրը համագործակցել է մի շարք հայտնի լրագրողների, արվեստաբանների ու գրողների հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fiori Chiari (one of the best known streets in Brera)
  2. Lina Sotis, Corriere della Sera, 6 November 1998.
  3. http://www.brera.net