Բուշ դյու Ռոն
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ |
Մտնում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ և Provence-Côte d'Azur-Corse? |
Վարչկենտրոն | Մարսել |
Ամենաբարձր կետ | Bertagne? |
Հիմնական լեզու | Ֆրանսերեն |
Բնակչություն | ▲2 056 943 մարդ (հունվարի 1, 2021)[1] |
Խտություն | 390 |
Տարածք | 5 087 |
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. |
Սահմանակցում է | Գար, Վոքլյուզ և Վար |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | FR-13 |
Անվանված է | Ռոն և գետաբերան |
departement13.fr(ֆր.) և bouches-du-rhone.gouv.fr(ֆր.) | |
Բուշ-դյու-Ռոն (ֆր.՝ Bouches-du-Rhône), գավառ Ֆրանսիայի հարավում։
- Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի կարգային թիվն է` 13։
Գավառը շրջապատված է արևմուտքից՝ Գար, հյուսիսից՝ Վոկլյուզ, արևելքից՝ Վար գավառներով և հարավից՝ Միջերկրական ծովով։
Գավառի խոշորագույն քաղաքը Մարսելն է՝ Ֆրանսիայի խոշորագույն առևտրական նավահանգիստը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է նախկին Պրովանս գավառի արևմտյան մասից։ Վոկլյուզ դեպարտամենտի ստեղծման ժամանակ 1793 թվականին կորցրել է իր տարածքի մի մասը։
Ստեղծման օրից անմիջապես իր եռանդուն աջակցությունն է ցուցաբել ֆրանսիական հեղափոխությանը[2] Ուշադրության է արժանի նաև այն, որ դեպարտամենտի քահանաների ավելի քան 50%-ն ընդունեցին Կղերականների քաղաքացիական սահմանադրությունը, ինչով եկեղեցին վերակողմնորոշվեց դեպի կառավարության կողմը[3]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը լավ է ներկայացված Ֆրանսիայի արվեստում։ Պոլ Սեզանն այստեղ ստեղծել է Մոն սեն-Վկտորի մի քանի պատկեր։ Վինսեն վան Գոգնն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Արլում, ստեղծելով տարածքի բազմաթիվ նկարներ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լը Բո-դը-Պրովանսը Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկն է։
-
Լը Բո-դը-Պրովանսի տեսքը D27 ճանապարհից։
-
Կալենկ դը Սորմյու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Albert Ceccarelli, La Révolution à l’Isle sur la Sorgue et en Vaucluse, Éditions Scriba, 1989, 2-86736-018-8, p 27
- ↑ Albert Ceccarelli, La Révolution..., p 30
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-03-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշ դյու Ռոն» հոդվածին։ |
|