Բորիս Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Կարապետյան
Ծնվել էապրիլի 29, 1924(1924-04-29)[1][2]
Պյատիգորսկ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էդեկտեմբերի 12, 2019(2019-12-12) (95 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաշարժագետ և ճարտարագետ
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Ալմա մատերՀԱՊՀ (1948)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բորիս Կարապետի Կարապետյան (ապրիլի 29, 1924(1924-04-29)[1][2], Պյատիգորսկ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 12, 2019(2019-12-12), Երևան, Հայաստան), հայ խորհրդային սեյսմոլոգ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ 1990)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1948-1961, 1974-1980 թվականների զինանյութեր և կառուցվածքների գիտական հետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, փոխտնօրեն, 1961-1971 թվականներ՝ ՀՀ ԳԱԱ ԷԻՍԻ-ի բաժնի վարիչ, 1971-1974 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, 1974-1980 թթ. Հայաստանի Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի փոխտնօրեն, 1981-1994 թթ.` Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Երկաթբետոնե, քարե կոնստրւկցիաների և կառուցվածքների սեյսմակայունության» ամբիոնի վարիչ, 1995 թվականից` նույն համալսարանի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի պրոֆեսոր։

Ուսումնասիրությունները վերաբերում են ինժեներական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին։ «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1974 թ.
  • ՀՀ պետական և ԱՄՆ-ի հայկական գիտնականների և ճարտարագետների ընկերության Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Предпосылки прогнозирования землетрясений и сейсмостойкое строительство в Армянской ССР.- Ереван, Айастан, 1981, 172 с.
  • Реологические процессы в глинистых грунтах : С учетом особых воздействий.- Ереван, Айастан, 1992, 395 с.
  • Երկրաշարժերը և սեյսմոկայուն շինարարությունը.- Երևան, ԳԱԱ հրատ., 1955, 62 էջ։
  • Սեյսմակայուն շինարարությունը Հայկական ՍՍՀ-ում.- Երևան, Ա. հ., 1985, 40 էջ[4]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Բորիս Կարապետյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Կարապետյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 307