Բորիս Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Կարապետի Կարապետյան
Ծնվել էապրիլի 29, 1924 (95 տարեկան)
Պյատիգորսկ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՍեյսմոլոգիա և սեյսմակայուն շինարարություն
Ալմա մատերԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1966) և պրոֆեսոր (1971)
Ինչով է հայտնիԿառուցվածքների վրա երկրաշարժերի և պայթյունների ազդեցություն, հիմնատակերի հետ փոխազդեցություն, դրանց մոդելացում, սեյսմիկ շրջանացում, սեյսմիկ գործիքների մշակում

Բորիս Կարապետի Կարապետյան (1924, ապրիլի 29, Պյատիգորսկ), հայ խորհրդային սեյսմոլոգ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղաթակից անդամ 1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1948-1961, 1974-1980 թվականների զինանյութեր և կառուցվածքների գիտական հետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, փոխտնօրեն, 1961-1971 թվականներ՝ ՀՀ ԳԱԱ ԷԻՍԻ-ի բաժնի վարիչ, 1971-1974 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, 1974-1980 թթ. Հայաստանի Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի փոխտնօրեն, 1981-1994 թթ.` Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Երկաթբետոնե, քարե կոնստրւկցիաների և կառուցվածքների սեյսմակայունության» ամբիոնի վարիչ, 1995 թվականից` նույն համալսարանի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի պրոֆեսոր[1]:

Ուսումնասիրությունները վերաբերում են ինժեներական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին։ «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ է[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1974 թ.
  • ՀՀ պետական և ԱՄՆ-ի հայկական գիտնականների և ճարտարագետների ընկերության Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Բորիս Կարապետյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 307 CC-BY-SA-icon-80x15.png