Բորիս Բազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Բազարով
Ծնվել էմայիսի 27, 1893(1893-05-27)
ԾննդավայրԿելմե, Rossiyensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1939(1939-02-21) (45 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունVilnius Military School?
Մասնագիտությունհետախույզ

Բորիս Բազարով (ռուս.՝ Бори́с Я́ковлевич База́ров, իսկական ազգանունը` Շպակ), մայիսի 27, 1893(1893-05-27), Կելմե, Rossiyensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1939(1939-02-21), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անլեգալ հետախույզ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ավարտել է Վիլենի ռազմական ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 105-րդ հետևակային գնդի դասակի (հետագայում վաշտի) հրամանատար։

1921 թվականին աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին կից Միացյալ պետական քաղաքական վարչության օրգաններում, մինչև 1924 թվականն աշխատել է անլեգալ հետախուզությունում Բալկաններում (Բուլղարիա և Հարավսլավիա)։ Հետագայում (մինչև 1927 թվականը) Վիեննայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը։

1927 թվականից ղեկավարել է Միացյալ պետական քաղաքական վարչության բալկանյան սեկտորը։ 1928 թվականին առողջական խնդիրների հետ կապված ազատվել է, կարճ ժամկետով աշխատել Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդում, նույն տարում վերադարձել Միացյալ պետական քաղաքական վարչություն և գործուղվել Բեռլին։ Այստեղ լինելով անլեգալ ռեզիդենտի տեղակալ, ղեկավարել է անլեգալ խմբավորումները[1]։ 1935-1938 թվականներին ղեկավարել է ԱՄՆ ռեզիդենտուրաները։ Տիրապետել է գերմաներեն, բուլղարերեն, ֆրանսերեն և սերբախորվաթերեն լեզուներին, եղել է Պետանվտանգության մայոր։ Ձերբակալվել է 1938 թվականի հուլիսի 3-ին լրտեսության մեղադրանքով, 1938 թվականի փետրվարի 21-ին դատապարտվել պատժի առավելագույն չափին և նույն օրը գնդակահարվել։ Թաղված է Դոնի գերեզմանատանը։ Արդարացվել է ԽՍՀՄ ԳԽ Ռազմական կոլեգիայի կողմից 1956 թվականի դեկտեմբերի 22-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ՉԵԿԱ-ի 10-ամյակի նշանավորման կապակցությամբ պարգևատրվել է անվանական բրաունինգով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440-441. — 800 с. — ISBN 5-17018975-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Антонов, Владимир. Лучший охотник за шифрами». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]