Բորիս Բազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Բազարով
Ծնվել էմայիսի 27, 1893(1893-05-27)
ԾննդավայրԿելմե, Šiauliai County, Լիտվա
Մահացել էփետրվարի 21, 1939(1939-02-21) (45 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունVilnius Military School?
Մասնագիտությունհետախույզ

Բորիս Բազարով (ռուս.՝ Бори́с Я́ковлевич База́ров, իսկական ազգանունը` Շպակ), մայիսի 27, 1893(1893-05-27), Կելմե, Šiauliai County, Լիտվա - փետրվարի 21, 1939(1939-02-21), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անլեգալ հետախույզ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ավարտել է Վիլենի ռազմական ուսումնարանը: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 105-րդ հետևակային գնդի դասակի (հետագայում վաշտի) հրամանատար:

1921 թվականին աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին կից Միացյալ պետական քաղաքական վարչության օրգաններում, մինչև 1924 թվականն աշխատել է անլեգալ հետախուզությունում Բալկաններում (Բուլղարիա և Հարավսլավիա): Հետագայում (մինչև 1927 թվականը) Վիեննայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը:

1927 թվականից ղեկավարել է Միացյալ պետական քաղաքական վարչության բալկանյան սեկտորը: 1928 թվականին առողջական խնդիրների հետ կապված ազատվել է, կարճ ժամկետով աշխատել Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդում, նույն տարում վերադարձել Միացյալ պետական քաղաքական վարչություն և գործուղվել Բեռլին: Այստեղ լինելով անլեգալ ռեզիդենտի տեղակալ, ղեկավարել է անլեգալ խմբավորումները[1]: 1935-1938 թվականներին ղեկավարել է ԱՄՆ ռեզիդենտուրաները: Տիրապետել է գերմաներեն, բուլղարերեն, ֆրանսերեն և սերբախորվաթերեն լեզուներին, եղել է Պետանվտանգության մայոր: Ձերբակալվել է 1938 թվականի հուլիսի 3-ին լրտեսության մեղադրանքով, 1938 թվականի փետրվարի 21-ին դատապարտվել պատժի առավելագույն չափին և նույն օրը գնդակահարվել: Թաղված է Դոնի գերեզմանատանը: Արդարացվել է ԽՍՀՄ ԳԽ Ռազմական կոլեգիայի կողմից 1956 թվականի դեկտեմբերի 22-ին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ՉԵԿԱ-ի 10-ամյակի նշանավորման կապակցությամբ պարգևատրվել է անվանական բրաունինգով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440-441. — 800 с. — ISBN 5-17018975-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]